Աբդուլա Գյուլ. Թուրքիան կոչնչացվի, եթե Էրդողանը չդադարի իր նենգ քաղաքականությունը

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլա Գյուլը, ով այսօր ձգտում է որքան հնարավոր է հեռու մնալ ներկա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, խիստ քննադատել էր Թուրքիայի կառավարության կողմից վարած քաղաքականությունը սիրիական հարցում,գրում է realnienovosti.com-ը:

<<Ես վստահ եմ, որ մի գեղեցիկ օր Էրդողանի անմիտ արարքները Սիրիայի վերաբերյալ կանդրադառնան նրա դեմ՚>>,- Գյուլի խոսքերը մեջբերում է KUNA քուվեյթական տեղեկատվական գործակալությունը:

Գյուլը, որն Էրդողանի հետ միասին մեղադրվում է Մերձավոր Արևելքում չարական գործողություններում, մասնավորապես Օսմանյան կայսրությունը վերականգնելու մեջ, տեղեկացրել է, որ 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմի առաջին օրվանից , թուրքական հետախուզությունը (MIT) գլխավոր դերակատարում ունեցավ ջիհադիստներին Թուրքիայից Սիրիա և Իրաք տեղափոխելու համար տրանսպորտ տրամադրելու գործում: Աբդուլա Գյուլը հավելել է, որ Էրդողանի ռազմավարական սխալները հարևան Սիրիայում և Իրաքում ծնեցին ԻՊ բազմաթիվ զինյալներ և մասնատեցին Իրաքը:

Նրա խոսքով, հետախույզների բազմաթիվ զեկույցները նշում են, որ ջիհադիստներից շատերը, որոնք պատերազմել են Իրաքում ահաբեկիչների կողքին, այսօր վերադառնում են Եվրոպա և այնտեղ զանգվածային ահաբեկչական հարձակումներ իրականացնում, ինչպիսին էր Փարիզի ահաբեկչությունը: Այս ամենն իրականացվում է Թուրքի- այի իշխանությունների լուռ համաձայնությամբ:

Զրույցի ժամանակ Գյուլը խիստ քննադատել է Իրաքում և Սիրայում իրականցվող ամերիկյան գործողություններն ԻՊ-ի դեմ, անվանելով նրանց «հիմարների ակումբ»: Նա հավելել է, որ ամենավտանգավոր ահաբեկչական խմբավորումները, ինչպիսինն է Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող «Ֆրոնտ Ան-Նուսրա»-ն վաղուց համագործակցում է արևելյան հետախուզական կազմակերպությունների հետ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *