agroturizm-v-rossiii

Ագրոտուրիզմը Հայաստանում կարելի է զարգացած համարել, մինչդեռ 10 տարի առաջ պատկերն այլ էր

Ագրոտուրիզմի ոլորտում ծառայությունների որակական չափանիշների բարելավման եւ եվրոպական շուկայում երկիրը լավագույնս ներկայացնելու համար Հայաստանը միասնական չափարոշիչների մշակման CerTour համակարգում է:

Այս ծրագիրը վաղուց է կիրառվում Եվրոպայում, որին մասնակցում են մի շարք երկրներ: Ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ (CerTour) ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը Երեւանում կայացավ այսօր, ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ: Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ գործընկեր բոլոր կազմակերպություններից, մասնավորապես Հունաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, ինչպես նաև ագրոտուրիզմի ոլորտով հետաքրքրված ասոցիացիաների, տուրիստական գործակալությունների, հյուրատների ներկացուցիչներ:

CerTour ծրագրի նպատակը որակի միասնական յուրահատուկ չափորոշիչների եւ հավաստագրման գործընթացի ներդրմամբ ագրոտուրիզմի խթանումն է եւ գործընկեր երկրներում մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, ծրագիրը վերաբերում է ագրոտուրիմի զարգացմանը, այս ոլորտում որակական չափանիշների ներդրմանն ու միջազգային կառույցներին ինտեգրմանը: Այն հնարավություն է տալիս երկրում մատուցվող ծառայությունները ներկայացնել այդ համակարգի շրջանակներում, որը գովազդի լավագույն միջոց է եվրոպական շուկայում:

Սերտիֆիկացումը իր մեջ պարունակում է նաեւ չափանիշներ, մարդկային կարողությունների զարգման առումով: Աշխատանքներ են տարվում գյուղացիական տնտեսությունների հետ կարողությունների զարգացման առումով, անցկացվում են դասընթացներ:

«Հայաստանում զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը պետության քաղաքականության հիմնախնդիրներից է եւ ագրոտուրիզմի զարգացումը այս համատաեքստում խիստ կարեւորվում է եւ նպաստում է մարզերի համաչափ զարգացմանը, բնակչության աճին, զբաղվածության մեծացմանը, գյուղատնտեսության արտադրանքի ավելացմանը, գյուղատնտեսական եւ ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման հնարավորությանը:

CerTour-ը ծրագիր է, որն ուղղված է այս խնդիրների լուծմանը: Ներկայումս ագրոտուրիզմը դարձել է տուրիստական արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը, որի զարգացմամբ կլուծվի միաժամանակ մի քանի խնդիր՚» – նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Էկոտուրիզմի ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Գալյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր գյուղական տուրիզմը Հայաստանում կարելի է զարգացած համարել, մինչդեռ 10 տարի առաջ պատկերը բոլորովին այլ էր: Նրա վստահեցմամբ, ավանդական պատմամշակութային զբոսաշրջային ձեւերից բացի, շատ օտարերկրյա զբոսաշրջիկներ նախընտրում են մեր երկիր այցելել նաեւ գյուղական տուրիզմի նպատակով։ «Արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվ հանգստի նպատակով զբոսաշրջիկները Հայաստան են այցելում՝ ուսումնասիրելու մեր գյուղական համայնքները, վայելելու բնությունը եւ ծանոթանալու տեղաբնակների ապրելակերպին և ավանդույթներին: Հայաստանն ունի գեղեցիկ բնություն, մշակութային հսկայական ժառանգություն եւ ցանկացած զբոսաշրջիկի այստեղ մենք ցույց տալու շատ բան ունենք:Հայաստանը բավական հետաքրքիր երկիր է՚» – նշեց ՀԿ-ի ներկայացուցիչ Ժաննա Գուլյանը:

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *