Untitled-2_79

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի Սփյուռքի երիտասարդ առաջնորդների և լրագրողների դասընթացի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա էր սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանը:

Նախարարի տեղակալ Քոչարյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումները:
Հանդիպման ավարտին Շավարշ Քոչարյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *