Naxijevan86638

Ադրբեջանը պղծում է պատմությունը.

Եվրոպական օլիմպիական խաղերի ջահը շարժվում է դեպի Բաքու, որտեղ հունիսի 12-ին բացվելու է համաեվրոպական առաջին մարզական միջոցառումը: Մինչ այդ ջահը ժամանել է Նախիջևան, ինչը ադրբեջանական կայքերից մեկին առիթ է տվել շարադրելու մարզի պատմությունը, ի ցույց դնելու տեսարժան վայրերը:

Շատ չերկարացնելու համար նշենք, որ ադրբեջանական տարբերակի համաձայն Նախիջևանը «պանծացրել են» «համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը»` բարեհաճելով այդտեղ ծնվել և Նուհ անունով մի առասպելական մարգարե, որը, պարզվում է, ոչ այլ ոք է, քան… աստվածաշնչյան Նոյ նահապետը: Նա` այդ Նուհը, ջրհեղեղից հետո ոչ միայն ապրել է Նախիջևանում, այլև հուղարկավորվել նույնանուն քաղաքի հին ամրոցում, մինչ այդ քրտինք թափելով այդ կողմերի աղահանքում: Նուհ մարգարեի դամբարանը կառուցվել է… 2006 թվականին, հինավուրց տաճարի ավերակների տեղում:

Ենթադրվում է, որ դամբարանի տարածքում են գտնվում Նուհի մասունքները: Կայքը թվարկում է այս մարզում ծնված մի քանի մանր-մունր գործիչների ևս` երկու գրող, երկու զորահրամանատար, նույնիսկ մի ճարտարապետ և մի նկարիչ: Ադրբեջանցի «մասնագետները» չարչարել են նաև «Նախիջևան» տեղանունը` մերթ այն բխեցնելով Նուհի անունից, մերթ վկայակոչելով Պտղոմեոսի /մ.թ.ա. 2- րդ դար/ «Աշխարհագրությունը», մերթ բացատրելով «նախշ» բառով`«Աշխարհի զարդ», կամ էլ «Նախճուանը» թարգմանելով իբրև «հրաշալի հանքային ջրերի կամ բուժիչ հանքային ջրերի երկիր»:

Եթե դուք ուզենաք հայկական որևէ հետք գտնել այս բուն հայկական տարածքը նկարագրող «ադրբեջանական» աղբյուրներում, ապա, իհարկե, չեք գտնի: Հոդվածի հեղինակները շուտասելուկի պես հայտնում են, որ Նախիջևանում կա ավելի քան 1500 պատմամշակութային հուշարձան, որից շուրջ 60- ն ունի համաշխարհային նշանակություն:

Իբրև մ.թ.ա. 4- րդ հազարամյակի վերջում 2- րդ հազարամյակի սկզբում Նախիջևանում գտնվող մի շարք ծաղկուն քաղաքները կրել են… թուրքական անուններ… Հիրավի, լեզուն ոսկոր չունի…

Անի Սանոսյանի ֆեյսբուքյան էջից

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *