36924

Ադրբեջանին զայրացրել է ՌԴ ՊՆ-ի հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում ԼՂՀ-ին անդրադարձը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական հեռուստաալիքը` «Զվեզդան», Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված իր ռեպորտաժում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ պետություն, ինչը զայրացրել է Ադրբեջանին։

Համապատասխան ռեպորտաժում, որը հեռուստաալիքի պաշտոնական կայքում տեղադրվել է հունվարի 28-ին, անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` «Եռաբլուր» զինվորական պանթեոն կատարած այցին:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության կայքում տեղադրված նյութի համաձայն՝ ադրբեջանական կողմին դուր չի եկել այն փաստը, որ հաղորդման շրջանակում Բակո Սահակյանը ներկայացվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ։ Ի դեպ, հրապարակումից որոշ ժամանակ անց ՌԴ ՊՆ պաշտոնական հեռուստաալիքի կայքում տեղ գտած նյութից ԼՂՀ-ի մասը հանվել է։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *