Tonri-lavash-sevada-grigoryan

Ադրբեջանն իրեն է վերագրում լավաշի ծագումը՝ ամրապնդելով դիրքերը պատմության թատերաբեմում

Ադրբեջանի վերջին խեղկատակությունը լավաշի ծագման փաստը խեղաթյուրելն է: Մի՞թե ազերիներն այդքան վատառողջ կերպով են տիապետում պատմությանը՝ փորձելով թյուրքականացնել լավաշի ծագման արմատներն ու վերագրևել այն իրենց: Գուցե այս կերպ ցանկանում եմ պարզապես ոտնահարել հայկական  մշակույթը:

Դեռևս հնագույն աղբյուրներում հիշատակվում է լավաշի հայկական ծագման մասին, հենց հայերն էին, որ հռոմեացիներին սովորեցրեցին, թե ինչպես կարելի է ջրի միջոցով երկար պահպանել լավաշը: Ու այսքանից հետո Ադրբեջանի պես անհայտ ծագում ունեցող, խառնածին ազգը, եթե կարելի նրանց ազգ անվանել, փորձում է յուրացնել Հայոց մշակույթի անբաժան և կարևորագույն տարրը:

Ադրբեջանին,  որը ստահոդ լուրերի տարածման անսպառ բազա ունի, պետք է  հիշեցնել, որ  լավաշ թխում են թոնիրում, իսկ ալթայի քոչվոր ցեղերը, համենայն դեպս շարժական թոնիր ունենալ չէին կարող: Հետաքրքիր է, մի՞թե նրանք աչքերով են մտածում կամ մի՞թե չեն հասկանում,որ ՅՈՒՆԵՍԿՈ-ն ամեն ինչ հանգիստ ընդունող Հայաստանը չէ և չի հանդուրժի պատմության հանդեպ նմանօրինակ հանցավոր նկրտումները:

Քանի, որ լավաշը հազարամյակների պատմություն ունի, Ադրբեջանը փորձում է կեղծիքների միջոցով ապացուցել իր «հնությունը» պատմության թատերաբեմում:

Գևորգ   Գարդմանցի ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *