7116

Ադրբեջանցիների ապրիլյան հարձակման դրվագը ներկայացնող տեսանյութը հրապարակողը դավաճան է

Նայեցի ադրբեջանցիների ապրիլյան հարձակման մի դրվագը ներկայացնող տեսանյութը։ Չգիտեմ, որքանով են այդ կադրերում ներկայացված մի քանի րոպեները արտացոլում ողջ իրականությունը, որքանով են դրանք ճշմարիտ կամ կեղծ, բայց ակնհայտ է, որ կադրեր հրապարակողը ո՛չ Հայոց Բանակի, ո՛չ էլ հայկական պետությունների շահերով չի առաջնորդվել։ Իսկ եթե կադրերն իրական են, ապա դրանք հրապարակելը առնվազն ռազմական գաղտնիքի բացահայտում է։ Աշխարհի բոլոր լեզուներում էտ երևույթը մի անուն ունի՝ դավաճանություն։ Կարծում եմ՝ այս գործը լուրջ հետաքննության կարիք ունի։ Չի կարելի թողնել, որ ամեն ինչ այսպես անպատիժ անցնի գնա։ Հրանտ Մելիք-Շահնազարյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *