«Ազատությունն այլընտրանք չունի. Անկախություն» խորագրով ցուցահանդես

Ապրիլյան 4-օրյա պատերազմը, որը սանձազերծեց Բաքուն, նախ և առաջ ողբերգություն էր. հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Կապված սրա հետ թե մեր երկրում, այնպես էլ արտերկրում մինչև օրս կազմակերպվում են կլոր-սեղաններ, քննարկումներ, տարաբնույթ ռազմա-հայրենասիրական միջոցառումներ՝ ոգեկոչելու ապրիլյան հերոսներին ու հերոսամարտը, մեր հանրությանն ապացուցելու, թե որքան հզոր է մեր բանակն ու հայ զինվորը։

Նմանատիպ միջոցառման ականատես եղանք Երևանի պատմության թանգարանում, որտեղ ս․թ ապրիլի 5-ին բացվեց «Ազատությունն այլընտրանք չունի. Անկախություն» խորագրով ցուցահանդեսը՝նվիրված ապրիլյան պատերազմի հերոս հայ զինվորների հիշատակին: Այստեղ ներկայացված էին արցախցի նոր սերնդի՝ ազատության և անկախության գաղափարներն իրենց մեջ կրող թվով 9 արվեստագետների շուրջ 60 գեղանկար, գրաֆիկա և քանդակ:

17807065_1447713041958842_2041964069_n

Այստեղ իրենց աշխատանքներն էին ներկայացրել Արմինե Ավագյանը,Սամվել Թավադյանը, Զարինե Բաբայանը,Միքայել Դանիելյանը,Գայանե Շուշեցին, Հայկ Հակոբյանը,Մերի Մուսայելյանը, Դավիթ Սարգսյանը և Դավիթ Ավագիմյանը։ Բացման մեկնարկը տվեց Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր-Շահե քահանան տերունական ու ոգեկոչման աղոթքով։

17813953_1447713035292176_124202642_n

Ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Մշակույթի փոխնախարար Արև Սամուէլյանն, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Հակոբ Ծուլիկյանը, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն,ցուցահանդեսի համակարգող Լուսինե Գասպարյանը։

17821032_1447712968625516_32579913_n

Ցուցահանդեսի կազմակերպիչներն էին՝Երևանի քաղաքապետարանի Երևանի պատմության թանգարանը, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամը, «Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ը ՀՀ մշակույթի նախարարության և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 17-ը։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *