timthumb (1)

Ազատ Ասոյանի եղբայրները հուզեցին բանակի տոնին նվիրված համերգի հանդիսատեսին

Հայոց բանակի 24-րդ տարեդարձին նվիրված համերգը լի էր հայրենասիրական ոգով, հուզիչ, բայցև խրոխտ ելևէջներով: Երգիչ Ռազմիկ Ամյանը, երբ հանդիսատեսին ներկայացրեց օրորոցային երգ` նվիրված հակառակորդի դիվերսիոն հարձակումը հետ մղելիս զոհված Ազատ Ասոյանին և նրա եղբայր 6-ամսական Նարեկին, բեմահարթակ բարձրացան Ազատի երկու կրտսեր եղբայրները` Սարո և Նարեկ Ասոյանները:

Կոկորդում հազիվ զսպելով հուզմունքը` ապագա զինվոր Սարո Ասոյանը խոսեց մանկության իր սովորության մասին, որն այսօր ավելի քան ցանկալի գործողություն է: «Ես մանկուց ամեն առավոտ սովորության կարգով նայում էի մեր տան պատուհանից, գիտեք ինչու, որովհետև երևում է Եռաբլուրը:

Հիմա առավել պարտավորված եմ նայում, այնտեղից մեզ Ազատն է հսկում»,-ասաց տղան: Սարո Ասոյանը նկատեց, որ ամիսներ հետո բանակ է գնալու, բայց տխրում է, որ Ազատն իրեն չի ճանապարհելու բանակ: «Բայց ոչինչ, տարիներ հետո Նարեկին էլ ես կճանապարհեմ և իմ, և Ազատի փոխարեն: Եվ համոզված եմ, որ Հայաստանն այդ ժամանակ խաղաղ ու անվտանգ է լինելու»,-նշեց Ազատ Ասոյանի եղբայրը:

Դահլիճը հոտնկայս ծափահարեց Ազատի եղբայրներին: 2014 թ-ի հուլիսի 31-ին մարտական դիրքերի մատույցներին մոտեցած հակառակորդի հատուկ նշանակության դիվերսիոն խմբի անդամների հետ ձեռնամարտի արդյունքում զոհվել են ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Ազատ Արթուրի Ասոյանն ու Արարատ Վաչիկի Խանոյանը: 2015 թվականի հուլիսի 7-ին Ազատ Ասոյանի ընտանիքում համալրում եղավ, ծնվեց Նարեկ Ասոյանը:

Pressmedia.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *