photo (1)

Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողություն եւ ծառատունկ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Աժ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բացվող հուշարձան-ցայտաղբյուրի ծնունդը մեր պատմության ամենաողբերգական էջի յուրատեսակ ընդհանրացումն է:

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը որոշակի սահման է՝ հանցագործության եւ մարդասիրության միջեւ, անցյալի եւ ապագայի միջեւ, պատմության եւ հիշողության միջեւ:

Գալուստ Սահակյանը փաստել է, որ Ազգային ժողովի բակում տեղադրված հուշարձանը ապագային ուղղված ուղերձ է, ցեղասպանությունը վերապրած ու լավատեսությունը չկորցրած ժողովրդի ուղերձը:

Հուշարձանի բացումից հետո Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները 100 խորհդանշական ծառ են տնկել խորհրդարանի այգում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Խոսելով Ազգային ժողովի այգում տնկվող խորհրդանշական հարյուր ծառի մասին՝ Ազգային ժողովի նախագահն այդ ծառերը համարել է հաղթանակներ կերտելու շարունակական ավանդույթին հավատարիմ մնալու հաստատուն վկայություն:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *