photo

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Վահրամ Բալայանին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ Ազգային ժողովի ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շնորհավորել է Վահրամ Բալայանին՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների հարաբերություններին, մասնավորապես՝ միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը՝ զարգացնելու եւ սերտացնելու համար միջխորհրդարանական կապերը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության հարցերին, Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ ԼՂ հիմնահարցի կարգավորումը Հայաստանը տեսնում է բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով: Նա կարեւորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը բանակցային գործընթացում: Էդուարդ Շարմազանովը նաեւ հավելել է, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի:

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության դերակատարությունը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *