ԿԱՐԵՎՈՐ
Search
0603alek

Ալեք Բաղդասարյանը կներկայացնի Հայաստանի եւ Արցախի տնտեսական իրավիճակը

Հունիսի 4-ին, «Զորազրրու ինքդ քեզ եւ զորացրու Հայաստանն ու Արցախը» խորագիրը կրող զեկույցով հանդես կգա ամերիկահայ գործարար Ալեք Բաղդասարեանը: Բանախոսը կներկայացնի Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, ներդրումային եւ բիզնես միջավայրը ինչպես նաեւ տեղեկություններ կհաղորդի Հայաստանում եւ Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների առկա ներուժի եւ հնարավորությունների մասին՝ առաջ քաշելով սեփական փորձը:

Նշենք, որ Ա. Բաղդասարեանը  1999թ-ին հիմնել է համակարգչային ծրագրավորմամբ զբաղվող ընկերություն Երեւանում, որտեղ իրականացվել են ամերիկյան բազմաթիվ հեղինակավոր ընկերությունների պատվերներ: 2015թ-ի մայիսին Ալեք Բաղդասարեանը ընտրվել է Համահայկական առեւտրի ցանցի նախագահ: Այս կազմակերպության նպատակն է խթանել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ տնտեսական հարաբերություններն ու տարբեր երկրների հայ գործարարների միջեւ գործարար կապերը:

Ալեք Բաղդասարեանը, միաժամանակ ներգրավված է կրթական միություններում եւ բարեգործական նախաձեռնություններում, որոնց գործունեությունն ուղղված է Հայաստանի եւ Արցախի զարգացմանը:

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *