new100

<<Եթե հնարավորություն ընձեռվեր նորից մասնագիտություն ընտրել, կրկին կընտրեի բժշկությունը>> . Ակնաբույժ Ելենա Մալայան

Հարցազրույց Ս,Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էքսիմեր-լազերային վիրաբուժության եւ ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժիշկ-ակնաբույժ, բ,գ,թ Ելենա Մալայանի հետ:

-Դուք Մալայան ակնաբուժական տոհմը շարունակող չորրորդ սերնդի ներկայացուցիչն եք: Ի՞նչ եք կարծում, բժիշկ լինելն ավելի շատ կոչում է, թե՞ մասնագիտություն:

-Բժիշկ լինելը կոչում է առաջին հերթին: Ցանկացած բժշկի առաքելությունն է՝ առնչվել անձի հետ , հասկանալ նրա պահանջները, մտածելակերպը, ըմբռնել, թե որոնք են նրա սսպասելիքները բժշկից:

new3

Ինչպե՞ս ընտրեցիք ակնաբույժի մասնագիտությունը եւ ինչքանո՞վ եք Ձեզ ինքնաբավ զգում, երբ ամեն անգամ մի նոր պացիենտի վերադարձնում եք թերեւս ամենաթանկ բանը՝աչքի լույսը:

-Մարդու կյանքում, անկասկած գենետիկան մշտապես մեծ դեր է խաղում, իմ պարագայում այն եւս ներգործություն ունեցավ: Ակնաբույժ դառնալու պատճառները հստակ չեմ կարող նախանշել, բայց այն որ մասնագիտությունս ընտրելու հարցում երբեւէ չեմ երկմտել ՝ փաստ է: Եթե հնարավորություն ընձեռվեր նորից մասնագիտություն ընտրել, կրկին կընտրեի բժիշկ լինելը: Բժիշկ լինել ինքնին պարտավորեցնող է, հատկապես, երբ աշխատում ես քեզ հոգեհարազատ միջավայրում: Աշխատանքային պրակտիկայի 17 տարիների ընթացքում ես հասկացա մի կարեւորագույն հանգամանք, որ պարտավոր ես ցանկացած պացիենտի նկատմամբ լինել հոգատար ու սրտացավ, դա է մեր մասնագիտության ամենամեծ առաքելությունը:

AVA-13090314_1269745139720503_1023664761_n1

Ակնաբուժության բնագավառում լազերային տեխնոլոգիաների ներդրման համար արժանացել եք պատվոգրի, կխոսեք մի փոքր այս մասին:

-Այսօր լազերային վիրաբուժության դերը բավական մեծ է ակնաբուժության ոլորտում: Այդ միջոցով շտկվում է մի քանի ակնաբուժական խնդիր՝ կարճատեսություն, հեռատեսություն, ատիգմատիզմ: Եթե տարիներ առաջ ակնաբուժության ոլորտում չէին կիրառվում նման ժամանակակից մեթոդներ, ապա այսօր լազերային վիրահատության միջոցով մենք կարողանում ենք լուծել նաեւ այդ խնդիրները: Ակնաբուժության ոլորտում չկա որեւէ տեսակի վիրահատություն կամ բուժման մեթոդ, որ ըհնարավոր չլինի իրականացնել Ս.Վ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում:

Այս առումով, մենք՝ հայ ակնաբույժներս հպարտ ենք: Եթե շուրջ 3 տասնյակ տարի առաջ հանդիպում էին դեպքեր, երբ մենք հիվանդին ոչնչով չէինք կարողանում օգնել, ապա այսօր միտումն այլ է: Մեր կենտրոնում կարելի է վիրահատական միջամտությամբ լուծել տեսողության հետ կապված գրեթե բոլոր խնդիրները: Ցանակացած քրոնիկ հիվանդություն ներից, ինչպիսիք են՝ կերատոկոնուսը, գլաուկոման ցանցաղաթանթի հիվանդությունները, պահանջում են դինամիկ հսկողություն եւ ըստ հիվանդության զարգացման փուլի՝ համապատասխան բուժում:

Lena4

-Ի՞նչ է կերատոկոնուսը և ի՞նչ բուժում է առաջարկվում:

-Կերատոկոնուսը եղջերաթաղանթի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի ժամանակ եղջերաթաղանթը հարաճուն բարակում և ընդունում է կոնի ձև: Հիմնականում կերատոկոնուսն արտահայտվում է զարգացող աստիգմատիզմով և կարճատեսությամբ՝ պայմանավորված տեսողության վատացմամբ: Հիվանդները գանգատվում են անկոցների օպտիկական ուժի հաճախակի փոխելու անհրաժեշտությունից և կոնտակտային լինզաների անտանելիությունից: 2009թ-ից Ս.Վ. Մալայանի անվ.ակնաբուժական կենտրոնի ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքում կատարվում է կերատոկոնուսի բուժման եղանակը՝ քրոսլինքինգի մեթոդով:

2015թ-ին կատարվում է կերարինգ վիրահատությունը, որն ազատում է հիվանդություն ունեցող հիվանդներին կոնտակտային ոսպնյակներ եւ ակնոցներ կրելուց:

-Այժմ անդրադառնանք, թե Ձեր անմիջական մասնակցությամբ լազերային ինչպիսի՞նորագույն մեթոդներ են կիրառվում բաժանմունքում:

-Մեզ մոտ կատարվում են ցանկացած տեսակի լազերային վիրահատություններ: Ամբողջ աշխարհում այսօր գոյություն ունի 3 տեսակ լազերային միջամտություն՝ PRK, Lazik, Femto-Lazik: Այս բոլոր մեթոդներով հնարավոր է շտկել ցանացած տեսակի օպտիկական շեղում:

elena_malayan

-Որքանո՞վ եք երաշխավորում Էքսիմեր լազերային վիրահատության արդյունքը.

-Եթե խոսքը վերաբերում է կարճատեսությանը, ապա այն սկսվում է որոշակի տարիքում, զարգանում է տարիների ընթացքում և ունենում է մի շարք փուլեր: Լազերային վիրահատության պարագայում արդյունավետությունը երաշխավորված է 90-95 տոկոսով: Հետվիրահատական շրջանում, երբեմն առաջացած խնդիրները արագ շտկվում են:

-Վնասված եղջերաթաղանթի վերականգնման ինչպիսի՞ վիրահատական միջամտություն եք առաջարկում:

-Եղջերաթաղանթը կարող է վնասվել մի քանի պատճառներով, որոնցից են հարվածները, դիստրոֆիայի տեսակները և այլն, որոնց ժամանակ մոտեցումները տարբեր են լինում: Ըստ հետազոտությունների արդյունքների ասյօր գոյություն ունեն միջամտության մի քանի տեսակներ, որոնք որոշվում են մի քանի ստուգումներից հետո:

Հարցազրույցը վարեց Երվանդ Մարեյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *