ԿԱՐԵՎՈՐ
Search
1865

«Ակոս»-ը իրավական գործընթաց է սկսել իր ադրբեջանցի թղթակցին պաշտպանելու համար

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթի թղթակից, ադրբեջանցի լրագրողուի Արզու Գեյբուլլաևայի նկատմամբ հայատյաց շրջանակների կողմից շարունակվում է սպառնալիքների տարափը թե Թուրքիայում, թե Ադրբեջանում: Գեյբուլլաևան հայկական պարբերականի հետ աշխատելու պատճառով նա թիրախ է դարձել սեփական երկրի լրագրողական հանրության համար:
Ադրբեջանցի լրագրողուհին Twitter-ի միջոցով տեղեկացրել է, որ Թուրքիայից մահվան սպառնալիք է ստացել: Ֆեյսբուքյան մի օգտատեր սպառնացել է սպանել Գեյբուլլաևային` վերջինիս շուն անվանելով և խորհուրդ տալով վայելել ապրելու համար մնացած վերջին օրերը: «Ակոս» պարբերականնի թղթակցին ուղղված նման սպառնալիքի կապակցությամբ իրավական գործընթաց է սկսել:

Ադրբեջանցի հալածյալ լրագրողին աջակցություն են հայտնել «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Թուրքիայի լրագրողական համայնքը: Իսկ գրողների միջազգային միությունը (PEN) Ադրբեւանի և Թուրքիայի իշխանություններին կոչ է արել միջոցներ ձեռնարկել`Գեյբուլլաևայի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *