Աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ առեւտրաշրջանառության

Ներկայացնելով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր կայացած «Տնտեսական օրակարգ» համաժողովի ժամանակ տեղեկացրեց, որ 2014թին ՀՆԱ-ն կազմել է 3, 5 տոկոս: ՀՆԱ-ի կառուցվածքում ավելացել են ծառայությունների եւ հարկերի տեսակարար կշիռները, գյուղատնտեսության եւ արդյունաբերության տեսակարար կշիռները պահպանել են նախորդ 2013թ-ի մակարդակը, նվազել են շինարարության եւ առեւտրի տեսակարար կշիռները: 2015 թ-ին, առաջին եռամսյակի ընթացքում ՀՆԱ-ն աճել է 2, 2 տոկոսով:

Ըստ ԱՎԾ տվյալների, 2015թ-ի հունվար-մայիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 2,7 տոկոս: Նույն ժամանակահատվածում աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ առեւտրաշրջանառության: Արդյունաբերության ծավալն աճել է 4,5 տոկոսով, գյուղատնտեսության ծավալը՝ 6 տոկոսով, ծառայությունների ծավալըէ 3, 8 իսկ շինարարության ծավալը՝ 0, 4 տոկոսով: Նախարար Կարեն Ճշմարիտյանը, սակայն շտապեց փաստել, որ տնտեսական աճի այս ցուցանիշները դեռեւս գոհացնող չեն, ինչը վկայում է վերոնշյալ միջոցառման կազմակերպումը: «Ձեռներեցությունն է հարստության աղբյուրը, նորարարությունն է առաջընթացի գրավականը, իսկ արդյունավետ աշխատանքն ու կառավարումը՝ հաջողության հիմքն են», – շեշտադրեց նախարարը՝ վստահեցնելով, որ իրենց գորրծունեությունը հանգելու է այնպիսի պայմանների ապահովմանը, որտեղ անձը կարողանա մտավոր եւ ֆիզիկական կարողությունները լիարժեք իրացնել եւ դրա դիմաց համարժեք նյութական, բարոյական փոխհատուցում ստանալ:

Նա հիշեցրեց, որ ՀՀ կառավարության ընթացիկ աշխատանքում առաջնայնությունը գործարարի կողքին կանգնելն ու առհասարակ գործարար միջավայրի բարելավումն է: Տնտեսության անընդհատ արդիականացմամբ, խոշոր նեդրումներ ներգրավելու համար նոր հնարավորություններ ստեղծելու մեջ է զարգացման գրավականը: Տնտեսական աճի տեմպերը վերականգնելու եւ կայուն դարձնելու համար, ըստ նախարարի, կա կարիք՝ ապահովելու նոր ներդրումային հոսքեր, որոնք եւ կնպաստեն տնտեսության արտադրողականության բարձրացմանը: Այս պարագայում կարեւոր են նաեւ ԱՏԳ-ները, եւ ներդրումային որոշ խոշոր ծրագրեր, որոնք արդեն իսկ սկսել են էական ազդեցություն ունենալ երկրի տնտեսական աճի վրա:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *