DSCN4716

«Ամենաճիշտ գովազդը, թերեւս ապաքինված հիվանդն է » Վիրաբույժ Էդուարդ Դանիելյան

Հարցազրույց  Վիրաբույժ  (պլաստիկ)  Օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ)  Էդուարդ Դանիելյանի հետ

 Կրթություն

1986 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը

Բժշկական պրակտիկա

Աշխատում է որպես оտորինոլարինգոլոգ և պլաստիկ վիրաբույժ “Նյու-Մեդ” բժշկական կենտրոնում

Մասնագիտական գործունեություն

Քիթ-կոկորդ-ականջի և պլաստիկ վիրահատական միջամտություններ, ամբուլատոր և ստացիոնար բուժում

Վերապատրաստումներ

1988 Թբիլիսի, քիթ-կոկորդ-ականջաբանություն

1988 Կազան, քիթ-կոկորդ-ականջաբանություն

1992 Մոսկվա, քիթ-կոկորդ-ականջաբանություն

1994 Սանկտ-Պետերբուրգ, պլաստիկ վիրաբուժություն

1994, 2000 Երևան, քիթ-կոկորդ-ականջաբանություն 2007 Երևան, տրավմատիկ և անհետաձգելի օգնություն 2008 Երևան, ռինոսեպտոպլաստիկա

2013 Երևան, ռինոսեպտոպլաստիկա

Որո՞նք են քիթ-կոկորդ-ականջի ամենատարածված հիվանդությունները:

– Քթի հիվանդություններից հիմնականում դիմում են քթի սուր և քրոնիկ հարբուխների, քթի հարակից խոռոչների բորբոքումների, քթային արնահոսությունների, շնչառության դժվարացման, վիրուսային կամ ալերգիկ հիվանդությունների, որոշ բարորակ գոյացությունների կապակցությամբ: Ականջի հիվանդություններից դիմում են սուր և քրոնիկ բորբոքումների, լսողության իջեցման, ականջներում աղմուկի առկայության, արտաքին լսողական անցուղու բորբոքումներով:

Բուժումն արդյունավետ չի կարող լինել, եթե այն միակողմանի տարվի: Պետք է վերացնել քրոնիկ ինֆեկցիոն օջախները, ապահովել ազատ շնչառությունը, բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:

ԼՕՌ հիվանդություններից որո՞նք են բուժվում կոնսերվատիվ եւ որո՞նք վիրահատական միջամտությյամբ:

– Կիրառվում են բուժման երկու եղանակներն էլ: Վիրահատություն կատարվում է այն դեպքում, երբ կոնսերվատիվ բուժման մոթոդը դառնում է անարդյունավետ:

18034202_1345941862139007_7673740920645074251_n

 

-Իրականացնում եք նաեւ քթի միջնապատի ուղղում, որքա՞ն հաճախ են դիմում պացիենտները նման խնդիրներով:

-Դիմելիությունը բավական մեծ է եւ ամենատարածվածն, իհարկե քթի պլաստիկ վիրահատություններն են: Առհասարակ, մինչև վերջին տարիները դիմում էին հիմնականում աղջիկները, սակայն տղաների՝ վերջին տարիների դիմելիությունը նկատելիորեն ավելացել է: Նշեմ, որ այդ վիրահատությունը կատարվում է ոչ միայն արտաքին ձևը փոխելու, այլ հիմնականում քթի շնչառական ֆունկցիայի վերականգնման նպատակով (քթի միջնապատի թեքվածության ուղղում, քթի ստորին խեցիների չափերի փոքրացում):

Կարծում եմ,  որ հատկապես քթի պլաստիկ վիրահատությունը պետք է  կատարվի անշուշտ քիթ-կոկորդ-ականջաբանի եւ այն պլաստիկ վիրաբույժների կողմից, ովքեր  տիրապետում են քթի ներքին կառուցվածքի հետ աշխատելու բոլոր  հմտություններին:

Վիրահատությունները այս պարագայում գրեթե նույնն են եւ նպատակը եւ շնչառական ֆունկցիաների վերականգնումն է եւ քթի միջնապատի խեցիների փոքրացումը: Բարդություններից խուսափելու համար ականջախեցու պլաստիկ վիրահատությունները հիմնականում կատարվում են տեղային անզգայացման պայմաններում, պացիենտը 8-10 օր գտնվում է բժշկի հսկողության տակ:

Ինչպիսի՞ առանձնահատուկ մոտեցում եք ցուցաբերում պացիենտի նկատմամբ, քանի՞ այցելու է  օրական դիմում:

-Առհասարակ, հիվանդ- բժիշկ փոխհարաբերություններում նախընտրում եմ ընկերական մոտեցումը, քանի որ պացիենտը չպետք է լարվածություն զգա բժշկի հանդեպ: Երբ կա ստեղծված դրական մթնոլորտ, ապա ցանկացած տեսակի բարդության պրոցեդուրա անցնում է վստահելի միջավայրում, ինչը հետվիրահատական շրջանում եւս շատ կարեւոր է: 

Դիմելիությունը օրական կարող է մինչեւ 10 պացիենտի հասնել, որոնք դիմում են ամենատարբեր խնդիրներով:

18010850_1345959728803887_5596005784305097197_n

– Իսկ ինչպիսի՞ վիրահատություններ են իրականացվում Ձեր անմիջական մասնակցությամբ:

– Կատարում եմ քիթ-կոկորդ-ականջ մասնագիտությամբ բոլոր վիրահատությունները և մանիպուլյացիաները: Պլաստիկ վիրահատություններից նախընտրում եմ քթի, ականջախեցու եւ կոպերի պլաստիկ վիրահատությունները: Հայաստանում հիմնական դիմելությունը այս ուղղություներով է:

-Քիթ-կոկորդ-ականջային հիվանդություններից և դրանց հետևանքներից պաշտպանվելու համար նախ և առաջ պետք է իմանալ դրանց վտանգների մասին: Ինչքանո՞վ է հանրությունը տեղեկացված այդ ախտանիշների մասին.

-Այսօր ինֆորմացիոն դաշտը բավական մեծ է եւ հիվանդները՝ այցելելով, հստակ պատկերացում են ունենում իրենց հիվանդության մասին:Եվ կատարած յուրաքանչյուր մանիպուլյացիա կամ բուժական նշանակում չի վրիպում նրանց ուշադրությունից: Նրանք բավական գրագետ են դարձել այս հարցում, ինչը էապես հեշտացնում է բժշկի գործը: 

Հիվանդության ո՞ր փուլում են ավելի շատ դիմում:

-Մեր բուժհաստատություն պացիենտները դիմում են հաճախ այն դեպքում, երբ առողջապահական առաջնային օղակներում հստակ պատասխան չեն ստանում իրենց հիվանդության մասին կամ չեն զգում բուժման արդյունավետությունը: Հիմնականում հիվանդներն ինձ դիմում են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ նախապես իմ մասին իրազեկված լինելով: Ամենաճիշտ գովազդը, թերեւս ապաքինված հիվանդն է:

Ձեր մասնագիտական պրոֆեսիոնալիզմը եւ  հմտությունները որքանո՞վ են օգնում ճիշտ կողմնորոշվելուն, լավ բժշկի <<ձեռքն ընկնելն>> ի վերջո մեծագույն պարգեւ է:

-Տարիների փորձը բժշկի համար մեծ նշանակություն ունի, ինչը նրան դարձնում է առավել համարձակ ու ինքնավստահ: Բազմաթիվ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս կատարել եզրակացություններ, թե ինչպիսի՞ն կլինի ապաքինման ընթացքը, ի՞նչ բարդություններով եւ, ինչո՞ւ չէ, կիրառել նաեւ նոր մոտեցումներ:

 

Օտորինոլարինգոլոգ և պլաստիկ վիրաբույժ Էդուարդ Դանիելյան

 Նյու-Մեդ  բժշկական կենտրոն

Հասցե Աբովյան փ., շ. 54, 0025,

Երևան,

Հայաստան Հեռախոս +374 10 56 78 71

+374 94 91 58 18

+374 91 49 83 51

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *