Ամենամեծ, անվերականգնելի կորուստը հայ ժողովրդի…

Հայկը` թոռնիկս, երրորդ դասարանում է սովորում: Խելացի հայ մանուկներից մեկն է, շախմատ խաղալ է սիրում և կարողանում է մի քանի քայլ առաջ պլանավորել քայլերը: Դասարանով այցելել են Եղեռնի հուշարձան, մինչ այդ ուսուցչուհին էլեկտրոնային գրատախտակին փոքրիկ ֆիլմ է ցուցադրել, պատմել, թե ուր և ինչու են գնում, ում համար են ծաղիկներ տանում: Ուսուցչուհին եղեռնը վերապրածների ժառանգ է: Հայկին դիմավորեցի դպրոցում, մտախոհ էր, աչքերը կլորացած, միանգամից կիսվում է հետս.ՙ Տատ, մենք մի ֆիլմ տեսանք, ինչ վախենալու էր, կտրված գլուխներ էին…՚

Մինչ տուն հասնելը, շուրջ մեկ ժամ էլ տանը պարտավոր էի Հայկին պատմել, թե ինչ է եղել, և ասել, որ չնայած իրենք փոքր են, բայց պիտի իմանան, թե ինչ խնդիրներ ունեն իրենց ժողովուրդն ու երկիրը, որոնք լուծելու պահը գուցե թե իրենց հասուն տարիներին վիճակված լինի, եթե մենք չհասցնենք դա անել…Տա Աստված` խաղաղությամբ և քավության ներքին պարտադրանքով արվի դա… Հայկը գիտի, որ ինքը Հայկ Նահապետի անունն է կրում, այն քաջ նախնու, ով հաղթել է Բելին ու սկիզբ դրել Հայոց պետության: Բայց ո՞ւր էին Հայկ քաջազունները, որ մարդիկ անպաշտպան մնացել էին ճիվաղի երախում… Ճիվաղը քաջազունների հարցը պետականորեն դավադիր լուծել էր: Ճիվաղը օգնականներ է ունեցել: Բայց ճիվաղի այսօրվա երեխաները եթե այս նույն օրը նույն դասն անցնեին իրենց դասարանում և տեսնեին, թե ինչ բարբարոսների ժառանգներ են իրենք, ու եթե նրանք վերջապես մարդ են մեծանում, ոչ թե անմաքուր արյամբ նույն ճիվաղների շարունակությունն են, պատկերացնո՞ւմ ես, Հայկ, ասում եմ, թե ինչ սարսափ պիտի ապրեին, որ իրենց պապերը այդ մարդասպաններն են:

Միամիտ քրիստոնյա չլինեմ, ասում եմ ինքս ինձ, և նաև ուշքս հզոր բանակի վրա է: Ու դա էլ եմ ասում: Հայկ, թուրքը վախկոտ է, նա տղամարդկանց, ազգի ուժեղներին վախկոտի նման ոչնչացրել է, ու նրա դիմաց մնացել են կանայք, երեխաները, ծերերը: Դու կարատե ես պարապում, գիտես, որ իսկական տղամարդկային վեճերը դեմ դիմաց կանգնած ուժերը չափելով են լուծվում: Տղամարդը զենքը վայր է դնում, և ֆիզիկական ուժով է ելնում հակառակորդի դեմ: Դու դա ֆիլմերում նույնպես տեսնում ես: Իսկ թուրքը ելել է անպաշտպան մնացած երեխաների, կանանց, ծերերի դեմ, նրանց հանել է տնից, գյուղից, ինքը խլխլելով մտել այդ տների տղամարդ տերերի ստեղծած օջախները, ունեցվածքը իրենը դարձրել, ու մինչև այսօր իրեն հաղթած է զգում այդ թուրքական քաջագործությամբ:

Մինչև այսօր հաղթած է զգում, որ անպաշտպան կանանց ու երեխաներին քշել է անապատներ ու նրանց մեռցրել այնտեղ: «Մենք պիտի իմանանք, որ ատե՞նք թուրքերին…», հարցնում է Հայկը, իննը տարեկան պայծառ հայորդին: «Պիտի իմանաս, որ հայ տղամարդիկ տասը հոգով մի քանի հարյուր թուրքի դեմ հաղթող են դուրս եկել: Պիտի իմանաս, որ հայ տղամարդը իր ընտանիքը, տունը, երկիրը քաջ սիրով է սիրում, ու նրանից վախենում են: Պիտի փոքրուց դա իմանաս. Իսկ ադրբեջանցի՞ն, նա թո՞ւրք է…» թուրք է, նույն գողը, ուրիշինը իրենը դարձնողը, վայրենին: Բայց հայ տղամարդը զայրացած զենք վերցրեց, ու այդ գողի ծնկները թուլացան: Հայ տղամարդը իրավունք չունի երբևէ անզեն ու թույլ լինելու:

Հայ տղամարդը նույնիսկ իր տանը ամեն վայրկյան զինվոր ու հրամանատար է: Քաջ Հայկի նման` բոլոր Բել կոչվածների ահուսարսափը, որովհետև պաշտպան է, ու նաև վախկոտ հակառակորդի կանանց ու երեխաներին, անզեն որևէ մեկին սրի չի քաշի, Սասունցի Դավթի նման` իր դեմ ելած Մսրա Մելիքին է դաս տալիս՚: Փոքրիկ Հայկը սպանվածների կադրերից ցնցված էր: Իսկ մինչև այսօր աշխարհը և նրա ստեղծած ոչ մի կառույց ի զորու չի և իրավասություն չի վերցնում հաշվելու մարդագողության և սերունդներին ոչնչացնելու, սերունդ ծնող աղջիկներին ու տղաներին թուրք ծնելու պարտադրանքով` սեփականացնելու հանցանքի հետևանքները: Նրանց այսօրվա բնակչության թիվը նայիր ու հայերինը:

Ինչո՞ւ չպահանջել գենետիկ հետազոտութան ենթարկել այդ վաթսուն միլիոնին և տեր դառնալ հայի արյունը կրողներին: Եթե ասում են` վերադարձեք, վերականգնենք ձեր քաղաքացիությունը, պետք է նաև վերականգնենք թուրք կոչվող հայի արյան պատկանելությամբ ազգությունը: Ինքնության գիտակցումը նույնպես պահանջատիրություն է, պահանջատիրություն այդ պետության ազգային պատկանելությունը հարկադիր մոռացության տված հայ բնակչության հանդեպ: Նրանց արթնության ժամանակն է, գուցե «թուրք» կոչվողը բոլորովին էլ այն տասնյակ միլիոնները չէ, որոնց պետությունն է պետական ստիպողականությամբ թուրք կոչում: Երբ նրանք եկել են մեր երկիր, այդ քոչվորները, որքա՞ն են եղել, մի քանի հարյո՞ւր, թե՞ հազար: Բռնությամբ` թուրք են դարձրել, կամ թուրք ծնել են ստիպել: Խեղճ գողացված երեխաներ, որ ամբողջ կյանքում անլեզու կրել եք այդ տառապանքը` հիշողության ծվեններում գուրգուրելով հարազատներից մնացած մասունք-պատկերները:

Արթնության պահանջը նաև այդ տառապանքի ենթագիտակցության փոխակերպման կտանի, մարդն աստիճանաբար կվերագտնի արյան բաղադրությամբ իրեն պատկանելիք կերտվածքը…Սա հասկանալու, ցանկանալու ու ցանկությունը գործողության դաշտ մղելու ժամանակը եկել է: Եվ այդ ինքնին մշակված, պատրաստ ու երազելի ընթացքը գուցե ավելի արագ տեղի ունենա, քան պատկերացնում ենք, որովհետև հեքիաթներից հայտնի ջինի նման այդ ամենը բռնի խցկված է ինչ-որ տարողության մեջ, ընդամենը այն բացելու պահանջը պիտի գոյանա, ու բանալի էլ պետք չի գա, խցանն ինքն իրեն կթռչի վեր ու ազատություն կտա բանտարկված տառապանքին: Եվ մարդը կվերագտնի իրեն:

Խոսում են հատուցման մասին, թվում են անշարժ գույքը, բանկերի, ապահովագրական գումարները, բիզնեսները… Մոռանում ենք մարդուն` մարդագողությունը, գողացված արյունը, չծնված հայ մարդկանց թիվը հաշվելը: Ամենամեծ կորուստը հայ ժողովրդի…կյանքից, հայությունից զրկված և չծնվելու դատապարտված հայ երեխաները: Մինչ անկախությունը կոմունիստների ինտերնացիոնալ բարեկամության լոզունգը արգելում էր մեզ հիշել եղեռնը, առավել ևս` ինչ-որ հատուցումների մասին մտածելը: Անկախությունից հետո միանգամից մեր առջև հառնեց այդ թաքուն պահված խնդիրը, սահմանների ճանաչման, նախկին թշնամի հարևանի հետ հարաբերությունների, պահանջատիրության, անգամ` երկրի ներսում երեխաներին իրազեկելու, թե չիրազեկելու հարցերը դժվարությամբ էին քննարկվում ու հայոց նորաստեղծ անկախ պետականության համար լուծումներ առաջադրվում: Պատճառներից էր նաև այն, որ քչերն էին տիրապետում նույնիսկ ոչ այնքան հեռու անցյալի իրական պատմությանը:

Լոզունգային, զգացական դաշտից դժվարանում էին իրատեսական, սթափ մտածողությանը վերադառնալ: Հազիվ ձեռք էինք բերել մեր խնդիրները ճանաչելու, բարձրաձայնելու և պետականորեն պահանջատիրության հարց բարձրացնելու երազ-իրականությունը, մինչդեռ հիմա էլ ներսում էին պայքար մղում ուշադրությունը ցեղասպանության վրա կենտրոնացնելու դեմ: Կրթության նախարարներից մեկը պարզապես արգելք դրեց դպրոցներում եղեռնից խոսելու վրա` երեխաներին պայծառ և երջանիկ մեծացնելու պատճառաբանությամբ: Բայց եկել է համազգային համախմբումի ուժի պահը: Մեծ, թե փոքր` պիտի իրազեկ լինեն և’ անցյալից, և’ ներկայի խնդիրների արմատներից, և’ ապագային միտված մեր ընդհանուր գործերից: Քանի դեռ գիտակցությանդ մեջ սևեռված ողբերգության արդարադատության խնդիր ունես, առաջ շարժվելդ շատ է դժվարանում: Այսօր այն պահն է, որ մեծ, փոքր` և գիտակցությամբ, և պատրաստակամությամբ` զինվոր ենք, ու հանուն Հայաստանի մեր անելիքները նախաձեռնող հրամանատար:

Պահը այսօրվա մեծ ու փոքր սերնդինն է: Պիտի ջանանք հաջողել: ուրքը ամեն պատահած բլրի վրա վախկոտի ջանադրությամբ գրում է`սա ուրքիան է: Գրում է, որպեսզի ինքն իրեն շարունակ համոզի, որ ճիշտ է: Գրում է, որպեսզի մոռանա վախը, որ այդ երկիրը Հայաստանն է, և հայերը հետ են գալու: Ամեն նոր օրվա հետ նա սրտի դողով սպասում է այդ վերադարձին, ու չգիտի, թե ուր է փախչելու, գուցե դեպի իր մոռացված տափաստանները±…իր մարդակերությունը վերցնի ու անհետանա Արդարների, Աստվածների, Սրբազան Օրենքների երկրից, որը մեր Հայրենիքն է ու այդպիսին է հիշատակվում հեռավոր հնագույն ժողովուրդների բանահյուսական հանրահայտ ժառանգություններում: Արարատի սրբազան գագաթը հիշատակվում է որպես Աստվածների ժողովատեղի և Իմաստության քարի հանգրվան:

Այնտեղ է Ամենամայրը ծնել առաջին հզորներին, նաև Հայկ Նահապետ մեր փառապանծ նախնուն: Բայց Աստվածները չէ, որ պիտի պահեին մեր հայրենիքը, այլ մենք, նրա տերերը: Ե՞րբ է կոտրվել երկրապահի հզոր ջիղը, ե՞րբ է թշնամուն մի լավ ջարդ տալու փոխարեն նրան խոնարհվելու ցեցը մտել քաջ հայի մեջ…Բոլորիս տանջող հարցերի պատասխանները գուցե թե լավ էլ հայտնի են: Եղեռնի հիսունամյակի մեծ դժվարությամբ բարձրաձայնումից անցել է ևս հիսուն տարի, ու ինչ խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում: Սովետական անպարտելի կայսրությունը ստվարաթղթի նման դուրս եկավ, թեթև քամուց փլվեց, կործանվեց, հայերը վերականգնեցին պետականությունը և առաջին իսկ պահից հայրենիքի, սահմանների, սովետական ղեկավարների և թուրքերի կնքած անօրեն միջազգային պայմանագրերի հարցը դրվեց սեղանին, սակայն Արցախը ազատագրելու պահանջը եկավ առաջին պլան, հայոց բանակ ստեղծվեց:

Հիսունամյակից հիսուն տարի անց հայոց պետականությունը ձեռնամուխ է լինում միջազգային դատարան մտնելու գործընթացին: Այնքան հարցեր կա քննարկելու, այնքան թարմ են հիշողությունները, որոնք ակնթարթորեն արյան կանչով արթնանում և հիշեցնում են, որ պիտի անցնես գողացված հայրենիքդ վերադարձնելու ճանապարհը, տանջամահ արված կամ սեփականացված հայրենակիցներիդ ցավը պիտի դատարան տանես: Աշխարհի ամենաահավոր ողբերգությունը հեղինակած պետությունը պետք է դատարան կանչվի և պատժվի:

Անպատժելիությունը ծնում է յուրաքանչյուր հաջորդ հանցագործությունը: Եվ ծնել է: Արդարների, Սրբազան օրենքների երկիր լինելու պատմական պատիվը թերևս մեր Խաչն է, և մե’նք պիտի լինենք մարդկության դեմ ահավոր հանցանքներ գործած ուրքիա կոչվող պետության դատավորը, և այդ ժամանակ գուցե թե Աստվածները կրկին հարգանքով լցվեն մեր հանդեպ և վերադառնան իրենց ժողովատեղի սրբազան Արարատի գագաթ: 

Լուսյա ՄԵՀՐԱԲՅԱՆ 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *