ԿԱՐԵՎՈՐ
Search
Photo (58)

Ամենամեծ չափանիշը որակն է <<Մաստարաչեդո>>՝ առաջատարը պանրի շուկայում

IMG_8220-12-03-18-04-04Պանրի իրացման մակարդակում տեղական արտադրանքի բաժինը հայկական շուկայում կազմում է շուրջ 93 տոկոս: Պանիրն այն պահանջարկված սննդամթերքն է, որի սպառումը գնորդի կողմից բավական մեծ է: Հայկական պանրի արտադրության ոլորտում որակի իր չափանիշներով ու համային հատկություններով բացառապես առանձնանում է Մաստարայի պանրագործական արտադրանքը: Այստեղ պանիրն արտադրվում է թիմային երկարատեւ ու բարդ աշխատանքի արդյունքում, քանի որ հիմնադիրների գնահատմամբ արտադրանքի հիմքում պետք է դրված լինի ամենամեծ չափանիշը՝ որակը: Հիմնադիր Էդգար Մկրտչյանը հիշում է նախապատմությունը: Պանրի արտադրությունը սկսել են դեռեւս 1996-97թթ-ից, երբ տարածքային պայմաններն էին անբավարար: Ընդամենը 30 լիտր կաթով սկսել են պանրի արտադրության հիմքերը խարսխել: Սեփական արտադրության մեջ անմնացորդ սերն ու նվիրվածությունն այսօր լավագույն վկան են, այն բանի, որ հայկական պանիրը՝ Մաստարաչեդոն գրավել է նաեւ ռուսաստանյան շուկան: 15 քմ-ն՝ վերածելով 1 200 քմ-ի, այսօր արդեն հայ պանրագործները օրական 5-6 տոննա կաթ են մթերում:

Մաստարաչեդո ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999թ-ին Արագածոտնի մարզում, Մաստարա գյուղում Մկրտչյանների ընտանիքի կողմից: Ընկերությունն արտադրում է աղաջրային պանրի տեսակներ և կապույտ պանիր /բորբոսով պանիր/: Ընկերությունն արտադրում է ավելի քան 35 տեսակի պանիր, հանդիսանալով կապույտ պանրի միակ արտադրողը Հայաստանում և Անդրկովկասում: Լինելով առաջատար պանրի շուկայում, այսօր արտադրանքի գրեթե բոլոր տեսակները շուկայում ամենամեծ սպառումն ունեն: 2008թ-ից ընկերության հիմնադիր Էդգար Մկրտչյանի շնորհիվ ժամանակի ընթացքում այստեղ կատարվել են պանրի արտադրման տեխնոլոգիական փորձեր և հետազոտություններ, որոնց արդյունքում պանրի արտադրության չափանիշներն առավելապես բարձրացել, ավելին՝ ստացել են նաեւ ավելի գեղեցիկ և նորաձև տեսք: Գործարանում արտադրվում է կապույտ պանիր` Mastara Blue, կապոց պանրի տեսակներ սովորական, ապխտած և գունավոր, թել պանիր սպիտակ և գունավոր, սուլուգունու տեսակներ, գույնավոր Mastara պանիր և ապխտած, բարձրորակ Լոռի և Չանախ պանիրներ, Եղեգնաձոր տեսակի պանիր եւ այլն: Յուրաքանչյուր պանրի համար գոյություն ունեն մշակման և հասունացման տարբեր եղանակներ, որոնց նպատակն է օժանդակել ցանկալի միկրոֆլորայի զարգացմանը: Արդյունքում յուրաքանչյուր պանիր ձեռք է բերում ցանկալի համ ու հոտ, տեսք, որը բնորոշ է տվյալ պանրի տեսակի համար:

Կաթի խտությունը և յուղայնությունը, ստացված արդյունքները պետք է վկայեն կաթի անարատության մասին: Ինչպես փաստում է ընկերության փոխտնօրեն Նելիի Ներսիսյանը, իրենց կողմից վերջին 2 տարիներին կատարվել են լայնածավալ աշխատանքներ արտադրանքի արտաքին տեսքի ձևավորման համար, ինչի շնորհիվ ստեղծվել են յուրահատուկ տեսակներ` մրգի տեսքով պանիրներ, զամբյուղ, ձկներ, և այլ գեղեցիկ տեսակներ, որոնք իրենց յուրահատկության շնոհիվ զարդարում են նաեւ ամենատարբեր ֆուրշետների եւ տոնական հանդիսությունների սեղանները: Արտադրության մեջ շատ բարձորակ կաթ է օգտագործվում, որն էլ ապահովվում է պանրի մրցունակությունը շուկայում: Պանիրը պատրաստվում, բաշխվում եւ իրացվում է առավելագույն սանիտարահիգիենիկ պայմաններում: Իր բարձր որակի համար պանրի գործարանը տարբեր գնահատականների է արժանացել, պարգևատրվել է տարբեր տեսակի դիպլոմներով և մրցանակներով:

Ընկերությունը պատրաստ է ավելացնելու պանրի արտադրողականությունն ըստ շուկայի պահանջի: Արտադրության որակը և ցուցանիշները համապատասխանում են տարբեր երկրների ստանդարտներին և մրցունակ են: Ըստ Նելի Ներսիսյանի, յուրաքանչյուր տարի փորձում են նորամուծություն կիրառել արտադրության ոլորտում, քանի որ նորը արարելու ստեղծելու ձգտումը նպաստում է որակական չափանիշների կատարելագործմանը:: Պանիրն արտադրվում է բացառապես անարատ կաթից: գործարանն ունի 22 աշխատակից, սակայն ամռան սեզոնին՝ արտադրանքի աճով պայմանավորված, զբաղվածների թիվը հասնում է 50 –ի:

Նշենք, որ ընկերության փոխտօրեն Նելլի Ներսիսյանը ՀՀ վարչապետի կողմից արժանացել է մրցանակի՝ <<Լավագույն արտահանող կին գործարար>> անվանակարգում: Ի դեպ հայկական Մաստարաչեդո պանիրը գրավել է նաեւ ռուսաստանյան շուկան: Արտահանման հիմնական ուղղությունը դեռեւս Ռուսաստանն է:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *