aghasi_2

Ամերիկահայ Աղասի Վարդանյանն ավարտեց 55 օրյա ծոմապահությունը. տեսանյութ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջով հացադուլ հայտարարած Աղասին դադարեցրել է մեկնարկած բոյկոտը. 55 ամյա քաղաքացին, որն ապրում է Գլենդելում դադարեցրեց բողոքի ակցիան՝ մայիսի 28-ին:
Ամերիկաբնակ Աղասի Վարդանյանը դուրս է եկել ապակեպատ շինությունից՝ ավարտելով 55-օրյա ծոմապահությունը: Նրա նպատակն էր ուշադրություն հրավիրել Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Ընկերները տղամարդուն օգնել են դուրս գալ Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից շինությունից եւ նստեցրել հաշմասայլակին։
Նրան աջակցելու էին եկել հարյուրավոր ամերիկահայեր։ Վարդանյանն ասել է, որ իրեն լավ է զգում եւ բավարարվածության մեծ զգացում ունի։ Նրա խոսքով՝ իր համար խորհրդանշական էր ծոմն ավարտել հենց մայիսի 28-ին, երբ Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը։

Մանրամասները՝ տեսանյութում`


1tv.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *