ԿԱՐԵՎՈՐ
Search
Eng.-11-April-Paylan1

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ-ին դատապարտել թուրքական հարձակումները Գարո Փայլանի դեմ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում ԱՄՆ իշխանություններին դատապարտել թուրքական հարձակումները քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանի դեմ:

Կանադայի Հորիզոն պարբերականի փոխանցմամբ՝ իր հայտարարության մեջ Համբարյանը նշել է, որ նմանօրինակ կոչով հանդես էր եկել նաև Ստամբուլում թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից առաջ:

Հիշեցնենք, որ թուրքական խորհրդարանում բախումներն ու ծեծկռտուքը սկսվել են ուրբաթօրյա նիստից հետո, որում քննարկվել է պատգամավորների անձեռնմխլիության օրինագիծը: Ծեծկռտուք տեղի է ունեցել նաև երեկ և այսօր:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *