ame-n-stegh-e-erjank-u55166-1

ԱՄԷ-ն ստեղծում է երջանկության և հանդուրժողականության նախարարների պաշտոն

Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետը հայտարարել է երկրում երջանկության նախարարի պաշտոնի ստեղծման մասին: Այս մասին գրում է BBC-ն:

Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը` Դուբայի գլխավոր առաջնորդը, որ նախարարը պատասխանատու է լինելու «սոցիալական բարվոքություն և բավարարվածության» համար:
Աղբյուրը նշում է, որ դուբայի Շեյխը նոր հայտարարություն է արել նաև երկրի հանդուրժողականության նախարարների վերաբերյալ` նշելով, որ մի քանի նախարարություններ նույնպես պետք է միավորվեն:
«Մենք շատ նախարարների կարիք չունենք, մեզ պետք են այնպիսիները, ովքեր ընդունակ են երկրում փոփոխություններ մտցնել: Մեզ անհրաժեշտ է երիտասարդ և ճկուն կառավարություն, որը կիրագործի մեր երիտասարդության ցանկություններն ու կբավարարի նրանց փառասիրությունները:

Երկրի հանդուրժողականություն նախարարները կխթանի ԱՄԷ – ի հասարակությունում առաքինությանը որպես հիմնարար արժեք ճանչելուն, – հավելել է Շեյխ Մոհամմեդը:

Վարչապետը հայտարարել է նաև ԱՄԷ-ում Երիտասարդական Ազգային խորհուրդի ստեղծման մասին:

«Երիտասարդ տղամարդկանց եւ կանանց էլիտար խումբ» ը խորհուրդներ կտա երիտասարդների խնդիրների հետ կապված և կղեկավարվի իգական սեռի ներկայացուցչի կողմից, ում տարիքը չի գերազանցի 22–ը, – ասել է Դուբայի շեյխը` հավելելով, որ երիտսարդների էներգիան կծաղկեցնի մեր կառավարության ապագան:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *