ԱՄՆ դպրոցներում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեների մրցույթ

ԱՄՆ­ ում ավագ դպրոցներում և քոլեջներում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեներ մրցույթ` աջակցելու 2016 թվականի ապրիլի 24­-ին Նյու Յորքի Թայմս Սքուերում Մեծ եղեռնի 101­րդ տարելիցի միջոցառմանը, տեղեկացնում է MassisPost-­ը:

Միջոցառման կազմակերպիչներն են «Վարդանի ասպետներ և դուստրեր» (Knights & Daughters of Vartan), միջազգային «Առերեսվելով պատմությանն ու ինքներս մեզ» (Facing History and Ourselves) և Հայկական եղբայրական կազմակերպությունը (Armenian fraternal organization) կազմակերպությունները:

Հաղթողներին կորոշի նախապես ընտրված ժյուրին: Նախատեսվում է, որ մրցանակային առաջին տեղը զբաղեցրած անձը կստանա 300 ԱՄՆ դոլար պարգև, 2­-րդ տեղը զբաղեցրածը` 200 ԱՄՆ դոլար և 3-­րդ տեղը զբաղեցրած անձը` 100 ԱՄՆ դոլար:

Հաղթողների անունները կընթերցվեն ապրիլի 24­ին Times Square­ում, որտեղ նրանց կտրվի նաև հնարավորություն կարդալ իրենց ստեղծագործությունները: Էսսեներն ընդունվում են april24nyc@gmail.com հասցեով մինչև 2016 թվականի ապրիլի 1­ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *