ԱՄՆ-պետքարտուղարություն

ԱՄՆ-ն մտահոգված է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած դեպքերով

«Մենք մտահոգված ենք հրադադարի ռեժիմի խախտման, ինչպես նաև՝ վերջին օրերին արձանագրված մահվան դեպքերով: Այս միջադեպերը չեն համապատասխանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանձնառությանը»,- հունվարի 5-ի ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Պսակին՝ պատասխանելով ղարաբաղա-ադրբեջանակն շփման գծում վերջին օրերին հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերի վերաբերյալ հարցին:

Այս մասին հաղորդում է panorama.am-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքին: Նա նշել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, շարունակում է կոչ անել երկու կողմերին վարել բանակցություններ, որոնք կբերեն խաղաղության համաձայնագրի և միջոցներ ձեռնարկել շփման գծի և սահմանի երկայնքով նման դեպքերի հավանականությունը նվազեցնելու համար:

«Դա շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է Ջ. Պսակին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *