Մեկնարկեց այնճարցի երիատասարդ արվեստագետների ցուցահանդեսը

Մուսա Լեռան տոնակատարությունների 90 ամյակի կապակցությամբ Լիբանանի հայաբնակ գյուղերից՝ Այնճարի «Գ Կյուլպենկյան» սրահում տեղի ունեցավ այնճարցի երիտասարդ արվեստագետների ցուցահանդես՝ Զորավար Փանոս Մանճեանի հովանավորությամբ: Միջոցառումը կազմակերպվել էր Մուսա լեռան հերոսամարտի 100 ամյակի եւ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտեի  դաստիարակչական քարոզչական հանձնախումբի կողմից:

arvesd (4)

Գյուղի հոգեւորականներ Զորավար Փանոս Մաճեանը՝ յոթ արվեստագետների մասնակցությամբ՝ կտրելով կարմիր ճապավենը մեկնարկեց ցուցահանդեսը, որին մասնակցում էին երիտասարդ արվեստագետներ, Րաֆֆի Անտոնեանը, Գոգո Կարապետ Սգայեանը,  Նանոր Հաճեանը, Կարպիս Քենտիրճեանը, Պետիկ Տուտաքլեանը, Վարդան Գապաքեանը եւ Կարինե Շանագգեանը:

arvesd (10)

Երիտասարդների արվեստի գործերը ներկայացնում էին տարբեր ոճեր: Նրանց աշխատանքները դրված էին ոչ միայն ցուցահանդեսի այլեւ վաճառքի էին հանված: Նշենք, որ յոթ արվեստագետների մասին հրատարակվել էին նաեւ կենսագրական գրքույկներ:

arvesd (5)

Ցուցահանդեսի հովանավոր պարոն Մանճեանը՝ խրախուսելով երիատասարդների գործունեությունը նշեց, որ յուրաքանչյուր անհատ այս կյանքում ունի իր առաքելությունը: Նրա խոսքով իրենք պետք է կյանքում երկու պայքար մղեն, մեկն իրենց արվեստում հաջողություններ ու ձեռքբերումների հասնելու, մյուսը՝ հայ ժողովրդի  եւ ազգի հարատեւության համար:

Նշենք, որ ցուցահանդեսն ավարտվելու է սեպտեմբերի 14-ին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *