Մոնթ

Այսօր ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Այսօր Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է:Նա ծնվել է 1957թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչհեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում (այդ տարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղան monte-melkonian-48

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41քաղաքներում։ Եղել է Արևմտյան Հայաստանում, իր պապերի տանը… Ուսումնասիրել է 1915 թվականի Ցեղասպանության պատմությունը։ 1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։

Martiros-Jamkochyan

Մեկ ու կես տարում Օսակա քաղաքիվարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայականվանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երևակում է այնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետածճապոներենին ու կարատեի մարտարվեստին։ 1975 թվին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանումընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։

monte-2

Բացարձակ ընդունակությունների տեր՝ նա չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ եղեռնին։

Seda_Melkonyan,_Monte_Melkonyan,Levon_Mkrtchyan_&_Nare

Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափորդամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978 թվին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար։

1488164_639817526056829_488490780_n

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *