051539170849

Այսօր Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1965-ի մարտի 5-ին Ստեփանակերտում։

Ռազմական, պետական և քաղաքական գործիչ, 1996-ին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, իսկ 1997-ին՝ Արցախի հերոսի կոչում։ Նա ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխավոր հրամանատարն է և Արցախում «Դաշինք» կուսակցության հիմնադիր։ Սամվել Բաբայանը մուտք գործեց Արցախյան պայքար հենց 1988-ին՝ դառնալով զինված պայքարի ընդհատակյա ղեկավարներից, ընդհատակյա կենտրոնական շտաբի անդամ, Ստեփանակերտի կամավորական 2-րդ վաշտի հիմնադիր, Արցախի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատարի տեղակալ։

1991-ին, երբ իրականացվում էր «Կոլցո» գործողությունը, ավերվում էին Հյուսիսային Արցախի Գետաշեն ու Մարտունաշեն գյուղերը, տարհանվում էին Հադրութի, Շուշիի, Շահումյանի շրջանների շուրջ 24 գյուղերի հայերը։ Ադրբեջանի օմոնականները շարունակում էին լայնածավալ բռնություններ գործադրել ողջ մարզում։ Կատարված դեպքերը հերթական անգամ առիթ տվեցին Սամվելին ու իր համախոհներին գնահատելու իրավիճակը և հետևություններ անելու։ Որոշվեց դիմել վճռական գործողությունների։ Սամվել Բաբայանն իր ու այլ ջոկատների հետ ձեռնարկեց 1991-ի մայիսին Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի ազատագրումն օմոնականներից։

Մի քանի ժամ տևած ընդհանրումից հետո օմոնականները նահանջեցին։ Կենտրոնական պաշտպանական շրջանի նախկին հրամանատար Սամվել Կարապետյանը պատմում է. «Սամվել Բաբայանին ճանաչեցի 1991-ին։ Իմ առաջին գործը «Կոմանդույուշչու» հետ Խանձաձորի օպերացիան էր։ Այդ գործողությանը մասնակցել է 70-80 մարդ Մարտունուց, Մարտակերտից, Ստեփանակերտից, Հադրութից։ Օմոնականներին գյուղից քշեցինք առանց զոհերի ու վիրավորների»։ 1991-ի հունիսի 1-ին Սամվել Բաբայանին ձերբակալում են 6.5 ամսով, նա կալանավորման շրջանն անցկացնում է Շուշիի ու Բաքվի բերդերում։ Ռոբերտ Քոչարյանի բանակցությունների շնորհիվ՝ 1991-ի դեկտեմբերի 17-ին նրան ազատ են արձակում։

Մի քանի օր անց նա արդեն մարտական դիրքերում էր, ավելին՝ բանտարկության շրջանում Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը նշանակել էր նրան ԻՊՈւ ընդհանուր հրամանատարի տեղակալ։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *