ԿԱՐԵՎՈՐ
Search
ervand

Այսօր մեր երկրում հայ մասնագետների շնորհիվ հնարավոր է իրականացնել ՏՏ ամենաբարդ լուծումները

ՏՏ ոլորտի աճը շարունակական է լինելու: Այս առումով երկրի մրցունակությունը մեծանում է: Հայ ընդհանուր բարեգործական միության՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում մեր երկրում էր նաեւ «Սինոփսիս» ընկերության ավագ ճարտարագետ, ՀԸԲՄ անդամ Երվանդ Զորյանը: Յուրաքանչյուր այցի ժամանակ, նա չի զլանում խոսել ՏՏ ոլորտում մեր երկրի ունեցած ձեռքբերումներից՝ վստահեցնելով, որ ՏՏ աճը դեռ շարունակական է լինելու: Այս առումով բեկումնային է եղել «Սինոփսիս Արմենիա» ընկերության դերը, որը մուտք գործեց Հայաստան, երբ տեխնոլոգիական ոլորոտում արդեն գործող 3-4 ընկերություն կար:

ՏՏ ոլորտն առհասարակ ամբողջ աշխարհում առաջընթաց ապրող ճյուղ է եւ նորագույն տեխնոլոգիաների եւ ինժիներինգի ներդրման հարցում Հայաստանում կարեւոր է «Սինոփսիսի» գործունեությունը: Ընկերության նորարարության 10 տոկոսը ներդրվում եւ կիրառվում է Հայաստանում: Նա մատնանշում է, որ եթե տարիներ առաջ ՏՏ ոլորտում ներգրավված մասնագետների թիվը բավական քիչ էր, ապա այսօր այն գերազանցում է 15 հազարը, իսկ ընկերությունների թիվը հասնում է 400-ի:

Աճը ոլորտում անխուսափելի է, հաշվի առնելով թե փոքր, թե մեծ նոր ընկերությունների գործունեությունը: Ոլորտը միջազգային առումով լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած եւ Հայաստանն ինքն իր ունեցած ներուժով կարող է մրցացակցություն ապահովել: Ոլորտի շարունակական աճի ապահովման համար, ըստ բանախոսի անհրաժեշտ է լավ կրթություն ապահովել: Այսօր «Սինոփսիս Արմենիա» ըկրությունն ունի թափուր հաստիքներ, որոնք կարող են համալրել բանիմաց մասնագետները: «Եթե ոլորտում կան որոշակի բացթողումներ, ապա դրանք հիմնականում պայմանավորված են կադրային պակասով: ՏՏ մասնագետների համար ոլորտը գրավիչ է, քանի որ աշխատատավարձերն են բարձր, ընկերություների թիվն էլ օրեցօր մեծանում է», – վստահեցնում է Երվանդ Զորյանը:

Զարգացավ միկրոէլեկտրոնիկայի ոլորտը արտադրվեցին հիշողության պահպանման համար նախատեսված չիպեր, որոնք սակայն բացի համակարգչային կիրառությունից ունեցան լայնամասշտաբ գործունեություն: IT ոլորտում, թերեւս վերջին նորամուծությունը Smart համակարգով գործող տեխնոլոգիական պարագաներն են, որոնցից այսօր օգտվում է նաեւ հայ հասարակությունը: Բանախոսի մեկնաբանմամբ, գիտական եւ տեխնոլոգիական մտքի թռիչքն այնքան զորեղ է, որը դեռ նոր անակնկլաներ ու անվերջանալի նորարարություններ է ծնելու:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ներդրված տեստավորման եւ վերանորոգման բաժնի ավագ կառավարիչ Սամվել Շուքուրյանը ՏՏ ոլորտում մեր ունեցած հաջողություններից մատնանշում է հատկապես կրթության դերն ու բարձրակարգ կադրերի մասսայական պատրաստումը: Այսօր մեր երկրում հայ մասնագետների շնորհիվ հնարավոր է իրականացնել ՏՏ ամենաբարդ լուծումները: Օրինակ՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ներդրված տեստավորման եւ վերանորոգման բաժինը զբաղվում է չիպերի ինքնատեստավորմամբ եւ ինքնավերանորոգմամբ: Չիպերի կիրառությունն այսօր ՏՏ ոլորտում բավական մեծ է եւ դրանց ստույգ եւ սարքին լինելը, ինչպես նաեւ սխալներ հայտնաբերվելու դեպքում՝ վերանորոգման ենթարկվելը որոշվում է հայ մասնագետների կողմից մշակված ծրագրային գործիքների միջոցով: Օրինակ բջջային հեռախոսների ֆունկցիաների մեծացումը անմիջականորեն կապված է չիպերի հիշողության հետ:

«Լրացուցիչ խելացիություն ենք ներդնում այդ չիպի մեջ, տեստավորման եւ վերանորոգման համար: Մենք բավական շատ պատենդներ ունենք ամերիկյան, որոնք հաստատում են, որ այս ասպարեզում մենք առաջինն ենք եւ հիմա աշխարհի ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններն ամենուրեք կիրառում են մեր այդ գործիքները՝ չիպի մեջ ավելացնելով ինքնատեստավորման եւ ինքնավերանորոգման հնարավորությունը»,  – նշեց Սամվել Շուքուրյանը: Նրա ղեկավարած բաժինն այժմ ունի մոտ 60 հոգանոց աշխատակազմ, որոնցում շատ են նաեւ երիտասարդ կադրերը, ովքեր աշխատում են նորագույն տեխնոլոգիական խնդիրների լուծման ասպարեզում: Ոլորտում առկա հաջողությունները, ինչպես եւս մեկ անգամ փաստեց պարոն Շուքուրյանը, պայմանավորված է հիմնականում մասնագիտական ներուժով, որի վառ ապացույցը հայ մասնագետների տարբեր երկրների ՏՏ ոլորտներում ներգրավված լինելու փաստն է:

Նկարում Երվանդ Զորյանն է

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *