ԿԱՐԵՎՈՐ
Search
surb-sargis-640x458

Այսօր Սուրբ Սարգիս զորավարի տոնն է

Ամենայն հայոց հայրապետի բարձր տնօրինությամբ այն հռչակված է Երիտասարդների օրհնության օր

Այսօր Հայ առաքելական եկեղեցու տոնացույցում նշանակալի օր է, քանի որ նշվում է Ս. Սարգիս զորավարի տոնը։ Նա մեզանում ամենասիրված սրբերից է, հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ մեր ավանդապատումներում մշտապես եղել է որպես սիրահարներին օգնության հասնող։ Տոնի օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել եւ ուտել, ինչի հետ երիտասարդները կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը։
Տոնի առթիվ պատարագ կմատուցվի Սուրբ Սարգսի անունը կրող Արարատյան հայրապետական թեմի երեք եկեղեցիներում՝ Առաջնորդանիստ, Արգավանդի եւ Նոր Նորքի։ Սուրբ Սարգսի աջը կբերվի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի, եւ պատարագի ընթացքում սրբազան հայրը սուրբ մասունքով կօրհնի հավատավոր ժողովրդին ու զինվորներին։ Աջը եկեղեցում կմնա մինչեւ երեկոյան ժամերգությունը։
Կկազմակերպվեն բազմաբնույթ միջոցառումներ, ցուցահանդեսներ, համերգներ։ Այս տարի առանձնահատուկ կկարեւորվեն հայոց բանակին ու հայ զինվորին նվիրված ծրագրերը։
Արարատյան հայրապետական թեմը կպարգեւատրի վերջին շրջանում սահմանային գծում ծառայության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինվորների։
Իսկ երեկ երեկոյան Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի իրականացվել է խաչապտույտ։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *