ԿԱՐԵՎՈՐ
Search
12403

Այս պահի դրությամբ ահաբեկչություններից հայերի կամ ՀՀ քաղաքացիների տուժելու մասին տեղեկատվություններ չկան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Փարիզում ահաբեկչությունների կապակցությամբ. <Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է>։

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը հետեւում է իրադարձությունների զարգացմանը։ Այս պահի դրությամբ ահաբեկչություններից հայերի կամ ՀՀ քաղաքացիների տուժելու մասին տեղեկատվություն չկան։

Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչությունների շարք է գրանցվել։ Փարիզի «Բատակլան» համերգասրահում պատանդների թիվն անցնում է 100-ից։ Վերջին տվյալներով, զոհերի թիվն առնվազն 150 է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։

Ընդհանուր առմամբ, սպանվել է 7 ահաբեկիչ, իսկ մյուս երկուսը եղել էին մահապարտներ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *