uS6lJEHqdL4hf2VPLscAtOpI8t

Այս օրերին Արցախում էին գտնվում «Նաիրի» բժշկական կենտրոնի մասնագետները

Առողջապահության նախարարության հրավերով Արցախում են գտնվում Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկները: Երկօրյա այցի ընթացքում նրանք հանրապետական բժշկական կենտրոնում հիվանդների ընդունելություն կազմակերպեցին՝ հաջորդ այցին արդեն վիրահատությունների կատարելու նպատակով: Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի բաժանմունքի այցելուները կարողացան իրենց գանգատների շուրջ խորհրդակցել երեւանաբնակ մասնագետների հետ: Զուգահեռաբար լրացվեց նաեւ վիրահատությունների ցուցակը: Որոշ վիրահատություններ կկատարվեն Ստեփանակերտի բուժհաստատությունում:

Վնասվածքաբան օրթոպեդ Արմեն Բաղրամյանը տեղեկացրեց, որ հիմնական թիրախային խումբը օրթոպեդիկ հիվանդներն են, ովքեր խնդիրներ ունեն հենաշարժական համակարգի հետ եւ կարիք ունեն վիրահատական միջամտության: Վիրահատությունների համար հանրապետական բժշկական կենտրոնն ունի համապատասխան բուժտեխնիկական հագեցվածություն: Վնասվածաբան օրթոպեդները նշեցին, որ տեղացի բժիշկների հետ համագործակցությունն անհրաժեշտ է՝ թե փորձի փոխանակման, թե այցելուների մասին տեղեկատվության փոխանական տեսանկյունից: Երեւանից Արցախ մեկնած բժիշկները միաժամանակ ներկայացրեցին նաեւ «Արմավենի» բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որի շրջանակներում Հայաստանում եւ Արցախում երեխաներ եւ ազատամարտիկների ընտանիքներ են անվճար բուժծառայություններ ստանում:

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *