Այվազովսկու ժառանգներն առաջին անգամ հանդիպել են Մոսկվայի հայկական եկեղեցում

Ավստրալիայի տարբեր քաղքներում ապրող հայազգի ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 10 ժառանգները, որոնք մեկնելու են Ղրիմ, այցելել են Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցի:

«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով РУСАРМИНФО կայք-էջին, հայտնում է, որ աշխարհահռչակ ծովանկարչի ժառանգներին դիմավորել է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Այվազովսկու ժառանգները մոմ են վառել Սբ. Պայծառակերպություն եկեղեցում և զրուցել են Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:

Այվազովսկու ժառանգների առաջին այցը Մոսկվայի հայկական եկեղեցի հատկանշական էր նաև նրանով, որ նրանցից շատերը առաջին անգամ էին հանդիպում միմյանց: Մինչ այդ, ապրելով Ավստրալիայում, նրանք միայն հեռակա են միմյանց ճանաչել:

РУСАРМИНФО-ն նախապես հաղորդել էր, որ Այվազովսկու 10 ժառանգները Ավստրալիայից ժամանելու են Ղրիմ՝ մասնակցելու ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնք հուլիսի 28-30-ը անցկացվելու են Ֆեոդոսիայում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *