ԿԱՐԵՎՈՐ
Search
anim11

Անթալիայում Անի Ամիրաղյանը մենամարտում պայքարից դուրս մղեց զուգաղաղի մրցաշարի իր խաղընկերուհուն

Անթանլիայում իր մրցաշրջագայությունն են շարունակում Ռուբեն Ամիրաղյանի շնորհաշատ երկու սանուհիները ՝ նրա դուստրը՝ ՀՀ բազմակի չեմպիոնուհի ՝22-ամյա Անի Ամիրաղյանն ու 16-ամյա Գաբրիելա Հակոբյանը: Նրանք մեկանակել են փետրվարի 1-7-ն այստեղ ընթալիք 10հազար դոլար մրցանակային հիմնադրամով GD TENNIS CUP WOMEN’S ներկայացուցչկան միջազգային մրցաշարում:

Սա վերջին 3 շաբաթներում Անթալիայում անցկացված արդեն 3-րդ անընդմեջ մրցաշարն է ,որում հանդես են գալիս մեր այս երկու թենիսիստուհիները: Դեռ միջազգային վարակիշ չունեցող Գաբրիելան այս անգամ էլ մենախաղի մրցաշարում պայքարը սկսեց որակավորման փուլից ,որի 1-ին շրջանում նա 2:6,6:7(1) հաշվով զիջեց իր հսակակից, Սլովակիան ներկայացնող Եվա Կոլարովսկային:

Զուգախաղում Գաբրիելայի զուգընկերուհին իր նման միջազգային վարակիշ չունեցող, 16-ամյա ռուսաստանցի Ալինա Պավիդալոն էր:Քիչ առաջ Հակոբյան/Պավիդալո զույգն ավարտվեց 1/8-րդ փուլի իր հանդիպումը ղազսխա-ուզբեկական Գյոզալ Աինիթդինովա/ Շարվինոզ Շայդուլաևա երկյակի հետ : Դրամատիկ ու լարված ընթացք ունեցած մրցամարտի խաղափուլը 7:6 (3)հաշվով շահեց Հակոբյան /Պավիդալո զույգը, սակայն 2-րդ խաղափուլում Աինիթդինովա/ Շայդուլաևա երկյակը 6:2 հաշվով հաղթեց ու մրցամարտում հաշիվը հավասարվեց՝ 1:1: Իսկ լրացուցիչ խաղափուլում ևս առավելության հասնելով 10:3 հաշվով ղազախա-ուզբեկական զույգը պայքարից դուրս մղեց հայ –ռուսական երկյակին:

Անի Ամիրաղյանն ,ո ն անցած շաբաթԱնթալիայում կայացած ստուգատեսի ՝ մենախաղի մրցաշարում 2 –րդ տեղն էր գրավել այս անգամ էլ շատ վստահ մեկնարկեց մենախաղի մրցաշարում: Վիճակահանության քմահաճույքով Անին,ով WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում ներկայումս զբաղեցնում է 719-րդ հորիզոնականը այսօր 1/16–րդ փուլում ուժերը չափեց այդ նույն ցուցակում 588-րդ վարկանիշն ունեցող 26-ամյա ուզբեկուհի Վլադա Էկշիբարովայի հետ: Ի դեպ վերջինս այս ստուգատեսի զուգախաղոի մրցաշարում Անիի զուգընկերուհին: Սակայն ՀՀ թիվ 1 ռակետն այս անգամ չխնայեց իր զուգախաղի խաղընկերուհուն ու 1ժամ 8րոպե տևած մրցամարտում առանց մեծ դժվարության ՝ 6:2,6:2 հաշովով առավելոթւյան հասնելով 1/8-րդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեց :

Վաղը կայանալիք հաջորդ ՝1/8-րդ փուլում Անիին կփորձի դիմակայել WTA-ի մենախաղի դասկարգման ցուցակում այսօր 500 հորիչզոնականը զբաղեցնող Ֆրանսիան ներակայացնող 22-ամյա Ժոզեֆին Բուալեմը :Վերջինս երեկ նույնպես առանց մեծ ջանքերի 1/16-րդ փուլում 6:0,6: 0 հաշվով համոզիչ հաղթանակ էր տարել տանտերերի ներկայացուցիչ, 17-ամյա Յասմին Գուլմանի նկատմամբ, ով հիմա մենախաղի վարկանիշային ցուցակի 1294-րդ տեղում է ընթանում :  Զուգախաղում այս շաբաթ 569-րդ վարակիշն ունեցող Անի Ամիրաղյանին ընկերակցում է վերևում հիշատակված ուզբեկուհի Վլադա Էկշիբարովան ով զուգախաղի դասակարգման ցուցակում հիմա հանգրվանել է 334-րդ հորիզոնականում:

Վիճակահանությունը շատ բարեհաճ գտվեց Ամիրաղյան/Էկշիբարովա զույգի հանդեպ :Նրանք պայքարը սկսում են միագամից քառորդ եզրափակիչ ,որտեղ նրանց մրցակիցը վաղը կլինի ՝ Գաբրիելա Հակոբյան /Ալինա Պավիդալո զույգին այսօր պայքարից դուրս թողած ղազախա-ուզբեկական Աինիթդինովա /Շայդուլաևա երկյակը :Տեղին է նշել ,որ ղազախուհին 17 տարերկան է ու զուգախաղի դասակարգման ցուցակում 1199-րդ վարկանիշն ունի ,իսկ նրա ուզբեկուհին զուգընկերուհին էլ 18 տարերկան է ու դասակարգտման ն ցուցակում 1263-րդ հորիզոնակնում է ընթանում :

Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *