Անկարայի քաղաքապետին վիրավորելու համար Հայկո Բաղդատին դատարանը մեղավոր է ճանաչել

Թուրքական դատարանը Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքին վիրավորելու մեղադրանքով 1160 լիրա (400 դոլար) տուգանք վճարելու որոշում է կայացրել ստամբուլահայ հայտնի լրագրող Հայկո Բաղդատի դեմ, գրում է News.am-ը:

Թուրքական Samanyolu կայքի փոխանցմամբ՝ Հայկո Բաղդատի փաստաբանը դատարանում շեշտել է, որ Անկարայի քաղաքապետը մշտապես իրեն տհաճ մարդկանց վիրավորելու համար նրանց «հայ» է անվանել, ինչին ի պատասխան է Հայկո Բաղդատը Անկարայի քաղաքապետին «զզվելի» անվանել։

Սակայն դատարանը որոշել է, որ Հայկո Բաղդատը դիտավորյալ վիրավորել է Անկարայի քաղաքապետին՝ նշանակելով 1160 լիրա տուգանք։

Կրկին նույն թեմայով բայց Անկարայի քաղաքապետի կողմից Հայկո Բաղդատի դեմ փոխհատուցման պահանջով դատական հայցը քննարկումը հետաձգվել է։

Նշենք, որ դեռեւս 2015-ի մարտին Հայկո Բաղդատը մի առիթով witter-ում գրել էր «Մայրաքաղաքը հայի են հանձնել։ Ցավակցում եմ», որից հետո Անկարայի քաղաքապետը հայտարարություն է տարածել՝ իրեն հայ անվանելը որպես վիրավորանք ընդունելով։

Անկարայի քաղաքապետը դիմել էր դատարան՝ պնդելով, որ իրեն «հայ» անվանելով՝ վիրավորել են։ «Ժողովրդի կողմից այդքան սիրված, հարգված մեկի հանդեպ գարշանք պարունակող իմաստով օգտագործվող նման բառ ասելը անձնական վիրավորանք է եւ նրան ձայն տված, աջակցած եւ սիրած բոլորի անձանց հանդեպ՝ անարգանք»,-նշվել է Մելիհ Գյոքչեքի փաստաբանի հայտարարության մեջ։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *