Որո՞նք են անոթաբանին այցելելու հիմնական ազդակները. Անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյան

Հարցազրույց անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանի հետ.

Ծննդավայրը՝ Ք.Երեւան.18.08. 1980թ.

Կրթություն

1997-2003թթ. սովորել եւ ավարտել է ԵՊԲՀ-ն: 2003թ-ին ընդունվել է բժշկական օրդինատուրա Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահութան ազգային ինստիտուտում՝ անոթային վիրաբուժություն մասնագիտությամբ եւ ավարտել այն գերազանցությամբ: Գիտական աստիճանը՝ բժշկական գիտությունների թեկնածու

Մասնագիտական գործունեություն

2009-2011 թթ. անոթային վիրաբույժ՝ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքում

2011-2014թթ՝ վիրահատական բլոկի վարիչ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոի անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունք:

2014թ-ից առ այսօր՝ Վլադիմիր Ավագյանի անոթային եւ լազերային վիրաբուժության կենտրոնի բաժանմունքի վարիչն է:

-Ինչիպիսի ծառայություններ եւ վիրաբուժական միջամտություններ են իրականացվում Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոի անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքում Ձեր անմիջական ղեկավարությամբ:

-Իրականացվում են երակների դասական և լազերային վիրաբուժություն, կավա-ֆիլտրի տեղադրում, զարկերակային բաց և էնդովասկուլյար վիրահատություններ (բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում), ամբուլատոր միջամտություններ՝ ռետիկուլյար երակների, մազանոթային ցանցերի և աստղիկների սկլերոթերապիա, լազերոթերապիա, անոթային հիվանդությունների կոնսերվատիվ բուժում: Ավագյանի անվ. բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքում այսօր զբաղվում են պրակտիկորեն անոթային խնդիրների ողջ սպեկտրով՝ բաց վիրաբուժություն՝ էնդովասկուլյար և լազերային քիչ ինվազիվ վիրաբուժական միջամտություններ, ամբուլատոր էսթետիկ վիրաբուժություն` մազանոթային ցանցերի և աստղիկների վերմաշկային ՝լազերոթերապիա և սկլերոթերապիա։

17553898_1270809529700377_7960887226095496566_n

– Ո՞ր դեպքում կարող եք ասել, որ մարդն ունի անոթների հետ կապված խնդիրներ կամ երակների վարիկոզ լայնացում։ Ինչպե՞ս եք ախտորոշում եւ բուժում այս հիվանդությունը։ 

-Վարիկոզը բավական տարածված անոթային հիվանդությունն է եւ պատկանում է երակային հիվանդությունների խմբին: Վարիկոզը բավական հեշտ է ախտորոշել կլինիկորեն եւ վիզուալ արտահայտվում են լայնացած երակների տեսքով: Վարիկոզը լայնացած տեսանելի հանգույցներ են, որոնց արդյունքում առաջանում են այտուցներ, անբնական հոգնածություն հատկապես օրվա երկրորդ կեսին, տրոֆիկ փոփոխություններ՝ մաշկի գունափոխում, առանց պատճառի առաջացող վերքեր, մաշկի դյուրագրգիռություն. սրանք այն ազդակներն են, որոնք պետք է պատճառ լինեն այցելելու անոթաբանին։

Վարիկոզ հիվանդության ամենավտանգավոր բարդությունը դա տրոմբոֆլեբիտն է: Առաջացած արյան մակարդուկները կարող են պոկվել եւ արյան հոսքի հետ հասնել մինչեւ թոքային զարկերակ եւ առաջացնել թրոմբոէմբոլիա:

Մյուս անոթային հիվանդություններից զարկերակային համակարգում ավելի հաճախ հանդիպող պաթոլոգիան աթերոսկլերոզն է, որն ի տարբերություն վարիկոզի, ի հայտ է գալիս տարեցների շրջանում, շատ հաճախ զուգակցվում է շաքարային դիաբետով եւ կարող է հանգեցնել մի շարք բարդությունների՝ ընդհուպ վերջույթերի հեռացման:

17554287_1270816046366392_5831239008239528425_n

Ի՞նչ նախանշանների դեպքում պետք է պացիենտը դիմի անոթաբանի։

Պետք է ի հայտ գա հոգնածություն, ծանրություն, այտուցներ, մաշկային փոփոխություններ՝ վարիկոզի դեպքում: Զարկերակային հիվանդությունների դեպքում ոտքերում առաջանում է սառնության զգացողություն, թմրածության առաջացում, ընդմիջվող կաղություն, երբ օրինակ ձկնամկաններում առաջանում է բռնվածություն եւ կծկումներ,  ծայրամասային հատվածներում մազաթափություն՝ հետագայում հանգեցնելով ցավերի:

Մյուս հիվանդություններից է նաեւ քնային զարկերակների, պարանոցի զարկերակների հետ կապված հիվանդությունները, որոնք նպաստում են կաթվածների առաջացմանը, երբ քնային զարկերակները նեղանում են: Ավելի քիչ հանդիպում են անոթային ուռուցքները, հատկապես բարորակ նորագոյուցությունները՝ հեմանգիոմաները, որոնք առաջանում են նորածնային տարիքում:

Կան նաեւ աորտային հիվանդություններ, որոնք արտահայտվում են աորտայի տարբեր աստիճանի խցանումներով, հատկապես որովայնային հատվածում, որը եւս  աթերոսկլերոզի դրսեւորում է: Որպես կանոն՝ ավելի ճիշտ է բժշկի օգնությանը դիմել ամենաաննշան ու փոքր երակների ու մազանոթների ակնառու խնդիրների դեպքում։ Այսպես անհամեմատ մեծանում է առանց որևէ վիրահատական միջամտության բուժման հավանականությունը:

17499340_1270850893029574_1843636707905106537_n

 

 -Իսկ վարիկոզի բուժման ո՞ր փուլում է կիրառվում բուժման սկլերոթերապիայի տեսակը: Որքանո՞վ է բուժման այս եղանակն արդյունավետ:

-Սկլերոթերապիան վարիկոզի բուժման եղանակներից մեկն է: Վարիկոզ հիվանդությունը նախատեսում է համալիր բուժում եւ գործնականում հնարավոր չէ սահմանափակվել միայն մեկ տեսակի բուժմամբ: Պետք է օգտագործել ե՛ւ դեղորայք ե՛ւ կրել էլաստիկ տրիկոտաժ, հատուկ զուգագուլպաներ իսկ մազանոթային ցանցերի եւ նոր սկսվող լայնացած երակային ճյուղերի ի հայտ գալու դեպքում կիրառվում է սկլերոթերապիա:

Սկլերոթերապիայի ժամանակ կարծրացնող նյութը բարակ ասեղի օգնությամբ ներարկվում է երակի լուսանցքի մեջ, որի արդյունքում երակի պատերը կպչում են միմյանց եւ արյան հոսքը դադարում է:Պրեպարատի ներարկման պահին հիվանդը կարող է մի փոքր անհարմարություն զգալ: Գործողությունը տևում է միջինը 15-30 րոպե:

-Երակների վարիկոզ լայնացում։ Ի՞նչ է այն իրենից ներկայացնում եւ ի՞նչ խորհուրդ կտաք այդ խնդրով տառապող մարդկանց:

-Վարիկոզ լայնացումը գենետիկ նախատրամադրվածություն ունեցող հիվանդություն է եւ արտահայտվում է ենթամաշկային երակների լայնացումով: Քանի որ նրանք արտաքինից ծածկված են միայն մաշկով եւ ենթամաշկային ճարպային շերտով, որեւէ դիմադրություն չկա եւ դեպի դուրս սկսում են լայնանալ: Երակի պատերը լինում են շատ ավելի բարակ, սակայն դա դեռեւս հիվանդություն չէ: Երբ ի հայտ են գալիս  նպաստող գործոններ, ապա երակները սկսում են լայնանալ եւ դեֆորմացվել:

Միայն այս փուլում է  այն դիտարկվում որպես հիվանդություն: Դրանց առաջացումը կանխարգելելու համար պետք է բացառել ռիսկի գործոնները, այսինքն՝ ձերբազատվել պասիվ կենսակերպից, նստակյացությունից, ավելորդ քաշից, ծանրությունից, որոնք բերում է ներորովայնային ճշնման բարձրացման: Որպես  նպաստող գործոն կարող է լինել հետծննդաբերական շրջանը, հուգուստի որոշ տեսակներ սեղմող, կտրող, բարձրակրունկ կոշիկներ եւ այլն:

Ցանկալի է,  երկար քայլել, որպեսզի մկանային ռիթմիկ աշխատանքի արդյունքում արյան շրջանառությունը արագանա եւ կանգ չառնի:

17264675_1256269127821084_9210503375953794725_n

-Շատերը տարատեսակ գովազդվող քսուքներ են պատվիրում վարիկոզ լայնացման համար։ Որքանո՞վ են դրանք  արդյունավետ:

– Ինչպես նշեցի, վարիկոզի ժամանակ մեկ տեսակի բուժման եղանակով սահմանափակվելը ճիշտ չէ: Քսուքներ, իհարկե մենք եւս նշանակում ենք, սակայն դրանք ներառվում են  համալիր բուժման մեջ: Միայն քսուքի օգտագործումը առանց հարակից բուժման մեթոդների, չի կարող արդյունավետ լինել: Սովորաբար դրանք համարվում են ցածր էֆեկտիվությամբ դեղորայք, որոնք ներծծման ընթացքում կորցնում են ներգործությունը:

-Ինչպիսի՞ խնդիրներով են Ձեզ հաճախակի դիմում եւ ո՞ր դեպքում եք առաջարկում կոնսերվատիվ  եւ ո՞ր դեպքում վիրահատական միջամտություն:

-Առավել հաճախ երիտասարդ տարիքի պացիենտները դիմում են վարիկոզ հիվանդության ախտանիշով   համալիր բուժման նպատակով: Այս դեպքում նշանակվում է դեղորայքային բուժում եւ էլաստիկ տրիկոտաժ: Եթե կա հիմնական երակային ցողունների ախտահարում, ապա որեւէ կոնսերվատիվ բուժում չի կարող արդյունավետ լինել եւ պետք է իրականացնել վիրահատություն, իսկ հետվիրահատական շրջանում՝ իրականացնել կոնսեվատիվ բուժում՝ մնացած առողջ երակները պահպանելու համար:

Ավելի մեծահասակ տարիքի պացիենտները ավելի հաճախ դիմում եմ աթերոսկլերոզի գանգատներով՝ ստորին վերջույթների թերսնուցման պատճառով: Ցավոք այս հիվանդությունը գնալով երիտասարդանում է եւ հաճախակի սկսում է զուգակցվել շաքարային դիաբետով՝ ախտահարելով ամբողջ զարկերակային  համակարգը:

-Անոթային համակարգի, կամ երակների ու զարկերակների հիվանդությունները բուժվում են բժշկական թերապիայի, նվազագույն միջամտությամբ՝ զոնդավորման պրոցեդուրաների և վիրահատության միջոցովԴուք բուժման ի՞նչ մեթոդներ եք առաջարկում: 17952730_1298311633616833_1958096912280092704_n

-Պետք է ուրախությամբ նշեմ, որ աշխարհի շատ զարգացած երկրներից ետ չենք մնում  ցածր ինվազիվ վիրահատական հնարավորություններով: Վլ.Ավագյանի անվ. բժշկական կենտրոնի անոթային և լազերային վիրաբուժության բաժանումունքի վաղ սկսած աշխատանքը լազերային սարքի հետ հանգեցրեց դրա ավելի օպտիմալ կիրառման եղանակների մշակմանը։

Լազերը, որպես գործիք թեթևացնում է վիրահատության ընթացքն ու լավացնում է կոսմետիկ արդյունքը, արյունահոսություններ գրեթե չեն լինում, ապաքինման ընթացքը անհամեմատ արագ է։ Սակայն, ըստ վիճակագրության, այն մեծացնում է հիվանդության կրկնվելու հավանականությունը՝ ռեցիդիվները։ Արդյունքում՝ սարքը սկսեց օգտագործվել կոմբինացված վիրահատությունների օգտին՝ կրճատելու համար կրկնվող խնդիրների հավանականությունը։

Երակային պաթոլոգիայի առումով քիչ ինվազիվ տարբերակները համարվում են լազերային ներանոթային կոագուլյացիայի տարբերակը, որի դեպքում այդ անոթները չեն հեռացվում, այլ լազերային սարքի միջոցով ենթարկվում են կոագուլյացիայի: Այս մեթոդը հնարավորություն է տալիս ավելի կարճ ժամանակ մնալ  հոսպիտալացված եւ ավելի շուտ վերադառնալ սոցիալական լիարժեք կյանքի:

17917629_1298307600283903_4315799104993818988_o

Զարկերակների առումով ցածր ինվազիվ վիրահատության տեսակներից են պերիֆերիկ զարկերակների բալոնային անգիոպլաստիկա ն ստենտավորումները վերջույթներում՝ ոտքեր, ձեռքեր, ինչպես նաև աորտայի և նրա խոշոր ճյուղերի ավազաններում: Նմանատիպ վիրահատություններով Հայաստանում զբաղվում է գերազանցապես Վլ.Ավագյանի անվ. ԲԿ անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքը, բացառությամբ եզակի փորձերի, որ կատարվում են այլ կլինիկաներում՝ հիմնականում սրտային վիրաբույժների կողմից։

Այստեղ կատարվում են նաև Հայաստանի մասշտաբով եզակի հիբրիդ զարկերակային վիրահատություններ, երբ անոթի մի հատվածը ենթարկվում է բաց, իսկ մյուսը՝ էնդովասկուլյար վիրահատական միջամտության։ Սա բավական բարդ է և նույնիսկ արտասահմանյան ճանաչում վայելող շատ կլինիկաներում կատարվում է մի քանի փուլերով և տարբեր մասնագետների օգնությամբ։

Բաժանմունքի նյութատեխնիկական բազան բավական հագեցած է եւ իր նորարական մոտեցումներով չի զիջում միջազգային կլինիկաներին: Նվազ ինվազիվ վիրահատական հնարավորություններով եւ քիչ տրավմատիկ միջամտություններով ապահովվում ենք պացիենտի հետվիրահատական կարճ շրջանն ու արագ ապաքինումը:

+374 91 15 83 43

Անոթային վիրաբույժ

Տիգրան Քամալյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *