f528c3d78c2ad9_528c3d78c2ed1

Աննախադեպ ակցիա Վիլնյուսի կենտրոնում

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոնական հատվածում հայկական համայնքը հանդես էր եկել հետաքրքիր ու ինքնատիպ նախաձեռնությամբ։
Այստեղ տեղադրված 2×3 չափեր ունեցող կտավների վրա երկու հայ նկարիչներ՝ Գագիկ Ավետիսյանը (Հայաստան) եւ Տիգրան Յուխանյանը (Լիտվա) ստեղծում էին «Վերածնունդ» երկու նկարները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100—ամյա տարելիցին՝ անցորդների ուշադրության ներքո։
Որպես կանոն՝ Վիլնյուսի մարդաշատ այս վայրում մարդիկ կանգնում, նախ եւ առաջ ընթերցում էին «Հայոց ցեղասպանություն—100» վերտառությամբ տեղեկատվական պաստառը, ապա առաջ գալիս դեպի նկարիչները, ովքեր ողջ օրը կենդանություն էին տալիս իրենց «Վերածնունդ» խորագիրը կրող գեղանկարներին։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *