Աննա Մելիքյանի սիրավեպը հայազգի միլիարդատիրոջ հետ

Լուրերն այն մասին, որ Մոսկվայի ամենագեղեցիկ զույգերից մեկը` Յուլիանա Սերգեյենկոն և Դանիլ Խաչատուրովը ամուսնալուծվում են, լրատվամիջոցների ուշադրությանն արժանացան դեռ ամռան վերջին: Պատճառներից մեկը Յուլիանայի գտած նոր հետաքրքրությունն էր: Այնուհետև նրան նկատել էին ուկրաինական ռեստորաններից մեկում նոր կավալերի ընկերակցությամբ: Այդ ժամանակվանից ի վեր մամուլին ոչինչ հայտնի չէր բարձր նորաձևության փարիզյան սինդիկատի անդամ միակ ռուս դիզայների կյանքից: Գաղտնիքն այն մասին, թե ինչպես է զույգը հաղթահարում ամուսնալուծությունը, հայտնի դարձավ բոլորովին վերջերս:

Պարզվում է՝ «Ռոսգոստրախ» ընկերության 44-ամյա հայ նախագահն ունի նոր սեր: Խոսքը հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի մասին է, որը բոլորովին վերջերս Մոսկվայում ներկայացրեց իր նոր՝ «Սիրո մասին» ֆիմը: Երևում է, ֆիլմի վերնագիրը մարգարեական նշանակություն ունեցավ աղջկա համար: Բեմահարթակից շնորհակալություն հայտնելով Խաչատուրովին՝ ռեժիսորը գնաց դահլիճ, որտեղ զույգն ամբողջ սեանսն անցկացրեց ձեռք-ձեռքի բռնած:

Այնուհետև սիրահարները գնացին մայրաքաղաքի բարերից մեկը` ֆիլմի հաջողությունը նշելու, որտեղ միասին էին ամբողջ երեկո: Հիշեցնենք, որ Դանիլ Խաչատուրովի և Յուլիանա Սերգեյենկոյի պաշտոնական ամուսնալուծությունը տեղի էր ունեցել այս տարվա սեպտեմբերի վերջին: Դատարանը օլիգարխին` երկրի ամենահարուստ գործարարներից մեկին, պարտավորեցրեց իր եկամտի մեկ չորրորդի չափով ալիմենտ վճարել կնոջը` Սերգեյեկոյին և դստերը` Վասիլիսային: Այս մասին գրում է  Ankakh.com-ը.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *