ԿԱՐԵՎՈՐ
Search
026_anna_dervartanian

Աննա Տեր-Վարդանյան. կին, ով ռազմածովային ուժերում բարձրագույն կոչմանն արժանացավ

100 տարի առաջ հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնած մարդկանց խիզախության շնորհիվ փրկվածներից շատերն ու նրանց սերունդներն իրենց մեջ ուժ գտան առաջ շարժվելու և նկատելի հետք թողեցին աշխարհում։ Անցած 100 տարում հայերը բազում և բազմազան ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Ահա մեծանուն հայերի ընդամենը մի քանի անուն, որոնք իրենց նվաճումներով պարտական են նաեւ այն անհատների բարի կամքին, ովքեր մեկ դար առաջ ստանձնեցին հայ ազգի փրկարարի առաքելությունը։

Այս անգամ 100lives.com-ը ներկայացնում է ԱՄՆ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՎԱԳ ԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ

«Նա երբեք, երբեք չդադարեց ծառայել մինչեւ նրա մահվան օրը»,- Ուիլմա Վոթ, Ռազմաօդային Ուժերի բրիգադիր-գեներալ (պաշտոնաթող) Ով է նա Աննա Տեր-Վարդանյանն առաջին կինն էր Միացյալ Նահանգներում, որն արժանացել է Գերագույն գլխավոր ավագի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերում զինծառայողների համար հնարավոր բարձրագույն կոչմանը (Master Chief Petty Officer)։ Տեր-Վարդանյանը ծնվել եւ մեծացել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Կանայք՝ արտակարգ իրավիճակների կամավորական ծառայության համար» (WAVES) ծրագրով զինվորագրվել երկրի ռազմածովային ուժերին։ Զինծառայության ընթացքում հաղթահարելով բազմաթիվ մարտահրավերներ՝ նա իր հաստատակամության ու կարգապահության շնորհիվ կարողացել է արժանանալ իր գործընկերների հարգանքին։ Անբասիր ծառայության համար Աննա Տեր-Վարդանյանը պարգեւատրվել է Պաշտպանության ազգային մեդալով եւ այլ շքանշաններով։

Օրինակելի կին զինվորական լինելով հանդերձ՝ նա հայտնի է նաեւ որպես մեկը, ով լայն ճանապարհ հարթեց Միացյալ Նահանգների զինված ուժեր կանանց մուտքի համար։ Թաղվել է զինվորական բոլոր պատիվներով՝ Արլինգթոնի պետական գերեզմանատանը։ Հետաքրքիր փաստ Ռազմածովային ուժերում իր ծառայության ավարտից հետո Աննա Տեր-Վարդանյանը տեղափոխվել է Կենտրոնական Հետախուզական Վարչություն (CIA), որտեղ էլ աշխատել է մինչեւ թոշակի անցնելը։ Ավելին Հիսուն տարի անց. կին վետերանը ցնցեց նավատորմը (անգլ.) «Փառաբանելով կնոջ կամքը, քաջությունն ու նվիրվածությունը» ԱՄՆ Նավատորմին (անգլ.)

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *