IMG_8470

Աշխատանքի ու ընտանիքի հիմքում՝ խելացի կինն է. Լուսինե-Բեկիրսկա-Թամազյան

Հայաստանում աչքի էքսիմեր լազերային վիրահատություններն արդեն վաղեմի պատմություն ունեն: Դրանց մեկնարկը տրվել է ավելի քան 17 տարի առաջ, ակնաբույժ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանի շնորհիվ, ում շատերն են ճանաչում նրա կատարած բազմապիսի հաջողված վիրահատություններից: Կին ով կարողացել է կայանալ, ոչ միայն կյանքում, այլեւ աշխատանքում, ով իր գործը պատվով կատարելուց եւ բազմաթիվ մարդկանց երախտիքի խոսքերին արժանանալուց զատ հարգված է նաեւ շրջապատում, երջանիկ է ու սիրված կին է ընտանիքում ու առաքինի մայր զավակների համար:

Խոսքը «Վ. Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանի մասին է, ում ազգանունը շատ շատերի մոտ հիշատակվում է երջանկահիշատակ՝ Հրայր Թամազյանի անվամբ, ում դուստրը իր հոր՝ արժանի հետնորդն է: Լուսինեն սերում է վաստակավոր բժիշկների ընտանիքից. հայրը հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս, երրորդ գումարման ԱԺ պատգամավոր, <<Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ>>-ի տնօրեն Համլետ Թամազյանն էր, իսկ մայրը՝ գինեկոլոգ, մանկաբարձ, ՀՀ վաստակավոր բժիշկ, գիտությունների թեկնածու Անժելա Թամազյանը, ով հանդիսանում է թիվ 2-րդ ծննդատան <<Բեգլարյան կենտրոն>>-ի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչը: Եղբայրը՝ <<Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի>> տնօրենն է:

<<Հայաստան-Արցախ-Սփյուռք>> ամսագիրը, վկայագիր է շնորհել Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանին՝ նրան ճանաչելով «Տարվա լավագույն բժիշկ-ակնաբույժ», ակնաբուժության ոլորտում կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի եւ մասնագիտական անմնացորդ նվիրվածության համար. Պատվոգրի շնորհման համար հիմք են հանդիսացել նախորդ տարվա ընթացքում համանուն կայքում նրա մասին պատմող ամենաշատ դիտում ապահովված տեսահոլովակը եւ բազմաթիվ մեկնաբանությունները: Այս կապակցությամբ զրուցեցինք նրա հետ, մասնագիտական ձեռբերումների, ընտանիքի, նախասիրությունների շուրջ ու ոչ միայն…

Բժշկությունն ընտրեցի, որովհետեւ…

Առօրյաս արժեվորում էի մարդկանց օգնելու մեջ. Ու թեպետ ծնողներս խորհուրդ չէին տալիս ընտրել բժշկի մասնագիտությունը՝ հիմնավորելով, որ դժվար է ընտանիքի հետ համատեղել, սակայն ինձ տեսնում էի որպես վիրաբույժ կամ գինելոկոգ՝ ծնողներիս մասնագիտության հետեւորդ, բայց երբ դարձա 3-րդ կուրսի ուսանող եւ հասկացա, որ իսկապես լինելով վիրաբույժ կամ գինեկոլոգ պատասխանատվություն ես վերցնում մարդու կյանքի համար, իսկ մանկաբարձի դեպքում՝ երկու՝ մոր եւ նորածնի կյանքի համար, հասկացա, որ իսկապես կամ պետք է ամբողջությամբ դրան տրվեմ եւ մոռանամ ընտանիքս կամ այլ ուղղություն ընտրեմ։

Ու թերեւս ընտրեցի ակնաբուժությունը, որն որն իր մեջ ներառում է եւ վիրաբուժություն, եւ’ կոնսերվատիվ թերապիա։ Տպավորիչ ու հուզիչ էին.. Երբ տասներորդ դասարանում էի սովորում, հայրս որոշեց իր հետ հիվանդանոց տանել: Ես մասնակցեցի բավականին բարդ, արյունալի վիրահատության ու միակ բանը, որն ինձ տպավորվեց, հորս քրտինքի կաթիլներն էին, որոնք հավաքվում էին ճակատին, որոնք բուժքույրը խնամքով մաքրում էր, որ չկաթեն վիրահատական դաշտի մեջ։ Վիրահատությունից հետո, երբ նա հաղթահարեց այդ ծանր փորձությունը, դուրս եկավ վիրահատարանից, իր կորացած ուսերը ՝ հոգնած եւ հողաթափի միջից դուրս ցայտող արյունը, շատ տպավորիչ էր ու հուզիչ:

IMG_8467

Վերհիշելով անցյալը, վերագնահատելով ներկան…

-18 տարեկան էի, երբ հանդիպեցի ամուսնուս՝ իմ առաջին և միակ սիրուն՝ Սուրեն Բեկիրսկուն եւ 19 –ում ծնվեց՝ առաջնեկս Դավիթը, հետո Էդգարը, որից 4 տարի հետո՝ դուստրս՝ Ռիման: Ամուսինս ղեկավարում է «Տոսպ» տրիկոտաժի գործարանը, որը մեծ դժվարությամբ բայց շարունակում է պահպանել հայկական տրիկոտաժի՝ տարիներից եկող հին ավանդույթները, որը 40-42 տարի առաջ հիմնադրել է նրա մայրը՝ Ռիմա Բեկիրսկան: Ունեմ երեք զավակներ. ավագ որդիս՝ Դավիթը, տնտեսագետ է, կրտսերը՝ Էդգարը՝ դիվանագետ, դուստրս՝ Ռիման՝ հոգեբան: Նրանք մեծացան իմ ուսանողական տարիներին, որպես կերակրող մայր կամ դասապատրաստման հարցում ուղղորդելու խնդիր վաղուց չկա, եւ իմ խնամակալությունից թեպետ արդեն դուրս են, սակայն ես տքնում են, որպեսզի առավելագույնը տամ նրանց, որ ընտանեկան ջերմության պակաս չունենան: Առաջնայինը կնոջ երջանկության համար իր ընտանիքն է:

Իմ ծնողները եղել են օրինակելի, սիրող զույգեր: Ես և եղբայրս մեր հայրական ընտանիքում տեսել ենք միայն սեր և հարգանք: Այժմ ես և ամուսինս ենք մեր ընտանիքում մեր զավակների համար, ստեղծել սիրո ու ջերմության մթնոլորտ և մեր սրտում ունեցած մեծ սերը փոխանցում ենք մեր երեխաներին:

Հպարտ ու երջանիկ է, որովհետեւ…

Շատ շատերը ինձ են վստահում ամենաթանկագինը՝ աչքի լույսը: Դա իսկապես երջանկությունն է, որ կարողանում եմ մարդկանց օգնել, որպեսզի աշխարհը ընկալեն իր ողջ գեղեցկությամբ ու գունապնակով: Ամենակարևորը բժշկի համար հիվանդի վստահությունն է: Հպարտ եմ, որ այս ամենը համալրումէ ամուսնուս սերը, վստահությունն ու փոխըմբռնումը:

Հաջողության ու կայացման հիմնաքարը դրվում է …

Նախ եւ առաջ երկու կարեւոր հատկանիշներից. Կինը բացի խելացի, աշխատասեր ու նպատակասաց լինելուց պետք է նաեւ երկու կարեւոր հատկանիշ ունենա, կազմակերպվածություն եւ նրբանկատություն: Դրանց առկայությունն օգնում է կնոջը՝ լինել իդեալական երկու տեսանկյունից էլ: Չեմ շտապի ինձ գովաբանել, բայց ինձ մոտ ստացվում է նաեւ խոհանոցը համադրելի դարձնել, սիրում եմ պատրաստել, կերակրատեսակներ հնարել: Առավել սիրում եմ բաղադրատոմսերից դուրս աղցաններ պատրաստել, ավելի է համեղ է ստացվում, երբ ինքնդ ես միմյանց համակցում քո նախընտրած մթերքները, սիրում եմ ավանդական ճաշատեսակներ, հարազտներիս մի մասը Գյումրուց է մյուսը՝Լոռուց եւ օրինակ կարմիր լոբով ճաշը նրանք տարբեր կերպ են պատրաստում: Երեխաներն ու ամուսինս թեպետ կերակրի հարցում առանձնապես խստապահանջ չեն, սակայն համեղ ուտել սիրում են: Նաեւ կողմնակից են, որ ինտերիերն ու էքստերիրերը զուգակցվի համեղ կերակրատեսակի հետ. Կարեւոր բաղադրիչ է սեղանի գեղեցիկ ձեւավորումը. Նրանք շատ են սիրում, երբ ցանկացած ուտելիք մատուցվում է գեղեցիկ սպասքով, սփռոցով եւ երբեմն նաեւ ծաղիկներով:

IMG_8469

Ցանկացած կին երջանիկ է, երբ…

Երբ սիրում ու սիրված է. երջանիկ է զգալով՝ մայրանալու բերկրանքը, այն լրիվ ուրիշ տիեզերք է. Երկու սեռի երեխաներ ունենալու բերկրանքը ծնողը պետք է զգա, ամբողջովին տարբեր զգացողություններ են:Տղայի մեջ տեսնում ես՝ քո վաղվա թիկունքը, քո պաշտպանը, աղջկա մեջ՝ քո հոգու նուրբ թելերը, ում ուզում ես փոխանցել այն ամենն, ինչ չես հացրել այս կյանքում իրականացնել: Կնոջը երջանիկ կարող է դարձնել նաեւ՝ իր ինքնաբավ լինելը, երբ ընտանեկան խնդիրներն ու հոգսը իր վրա կրելուց զատ, կինը նաեւ ունի կուտակված մեծ պոտենցիալ, ցանկություն՝ իրացնելու իր գիտելիքներն ու ունակությունները նախըտրած աշխատանքում: Այս հարցում էապես մեծ է տղամարդու դերը՝ ով շատ հաճախ սահմանափակում է կնոջը՝ դրսեւորելու իր ունակությունները:

Ու կինը ծաղկի նման բացվելու, փթթելու փոխարեն, թոշնում է: Իմ պարագայում բախտս բերել է: Ամուսինս գիտակցելով բժշկի իմ մարդասիրական գործունեությունը, անընդհատ պացիենտների խնդիրներով ապրելու բազմազբաղ առօրյաս, նրանց ուղղությամբ իմ անսպառ հոգատարության դրսեւորումը, ինձ միշտ քաջալերել է, որի համար, շնորհակալ եմ նրան, զավակներիցս, ովքեր արժանի դաստիարակություն են ստացել, պարկեշտ ու խոհեմ են եւ երբեք խնդիրներ չեն ստեղծել. Եթե կանայք հանդարտ են հոգու հետ ներդաշնակ են, ուրեմն երջանիկ են:Աչքերը հոգու հայելին են, թող լինի այնպես որ երջանկությունը գերակշռի բոլոր կանանց մոտ:

Չի շտապում իրեն հաջողակ համարել…որովհետեւ

Սնահավատ եմ, կարծում եմ, ինքդ քեզ հաջողակ չես կարող համարել: Դեռ շատ նվաճումների չեմ հասել, ըստ իս, դա նաեւ բխում է բժշկի մասնագիտությունից, որը մշտական կատարելագործում է պահանջում: Ամեն ինչ Աստծո ձեռքերում է: Եթե պետք է , ուրեմն հիվանդը գտնում է ինձ ու առողջանում. եւ հակառակը. դա Աստծո կամքն է:

IMG_8471

Ընթերացնությունն ու երաժշտությունը ոգեշնչում են

Դասական երաժշտությունից՝ Բեթհովեն, Պիացոլա, պոեզիայից՝ Շիրազ, Սեվակ, Էմին, Տերյան, Չարենց: Ընթերցել դեռ մանկուց եմ սիրել: Այժմ, ավելի շատ նոր հեղինակների եմ ընթերցում՝ Յանուշ Վիշենվսկի, Պաուլո Կոելյո, Բեռնար Վերբեր: Նրանց ստեղծագործություններում պատկերված է մեր առօրյան, կյանքը:

Մասնագիտական գրականություն, այսպես թե, այնպես միշտ եմ ընթերցում, որպեսզի ժամանակին համընթաց քայլեմ: Ոգեշնչում է նաեւ պոեզիան, երաժշտությունը: Ի դեպ 7 տարի երաժշտական կրություն եմ ստացել, հայրս մեծ երաժշտասեր էր, ակորդիոնին էր տիրապետում, շատ սիրում էր լսել Բաբաջանյանի գործերից եւ ես հաճախ երգում ու նվագում էի նրա համար: Ժամանակի ընթացքում ամեն ինչ մոռացվեց:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *