11202970_1622326091351383_2808413988953069677_n

Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ Աստված կա. պրոֆեսորի ցնցող ելույթը

Գիտական աշխարհի համար ցնցող ելույթ է ունեցել փիլիսոփայության հայտնի պրոֆեսոր Էնթոնի Ֆլյուն: Գիտնականը, ով վաղուց թևակոխել է կյանքի իններորդ տասնամյակը, եղել է գիտական աթեիզմի համաշխարհային հիմնաքարերից մեկը: Տասնամյակներ շարունակ պրոֆեսոր Ֆլյուն գրքեր էր հրատարաում և դասախոսություններ էր կարդում, որոնց հիմքում ընկած էր այն թեզիսը, թե Աստծո նկատմամբ հավատն անհիմն է:

Սակայն վերջին ժամանականերս կատարված մի շարք գիտական հայտնագործությունները ստիպել են աթեիզմի մեծագույն պաշտպանին փոխել իր հայացքները: Ֆլյուն հրապարակայնորեն հայտարարել է, որ ինքը սխալվում էր և Տիեզերքը չեր կարող առաջանալ ինքն իրեն: Այն ակնհայտորեն արարվել է Մեկի կողմից, ով անհամեմատ զորեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել: «Այսօր արդեն անհնար է ապացուցել կյանքի ծագման և ինքնավերարտադրվող օրգանիզմների առաջացման աթեիստական տեսությունը», – ասել է Ֆլյուն.

Ըստ գիտնականի, ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի ժամանակակից տվյալները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ այն ինքն իրեն առաջանալ չէր կարող, այլ մեկի նախագծման արդյուքն է: ԴՆԹ-ում պարունակվող գենետիկական կոդը և տեղեկության բառացիորեն հանրագիտարանային ծավալը հերքում են կույր զուգատիպության հնարավորությունը:

Ա.Օգանեսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *