скачанные файлы (1)

Աշխարհահռչակ երգչուհի Արաքս Մանսուրյանը Հայաստանում է

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց աշխարհահռչակ երգչուհի, Ավստրալիայում բնակվող Արաքս Մանսուրյանին և նրա դստերը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Արաքս Մանսուրյանին արտերկրում հայ երգի պահպանման և տարածման գործում ներդրած ջանքերի համար, ինչը մեծապես նպաստում է հայապահպանությանը և արտերկրում հայության ազգային արժանապատվության բարձրացմանը:

Զրույցի ընթացքում Արաքս Մանսուրյանը պատմեց Ավստրալիայում իր ստեղծագործական գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Քննարկվեցին մայիսի 4-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունենալիք համերգին վերաբերող հարցեր:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *