Աշնան եւ ձմռան այս օգտակար ըմպելիքն, ըստ գիտակի, խորհուրդ է տրվում ըմպել բոլորին

Աշունը մոտենում է ավարտին, և շուտով կսկսվի ձմեռը: Տաքանալու և միաժամանակ հաճելին ըմբոշխնելու գիտակները խորհուրդ են տալիս խնձորի տաք հյութ ըմպել:

Այս ըմպելիքի պատրաստումը շատ հեշտ է և արագ: Հենց օրերը ցրտում են` ամերիկացիներն այս հյութն են սկսում խմել:

Խնձորի` համեմունքախառն տաք հյութ (6 անձի համար) Բաղադրիչները – 1 լիտր խնձորի հյութ – 250 գրամ ջուր, կես կիտրոնի հյութ 1, 5 թեյի գդալ դարչին, մեկ հատ կտրատված կոճապղպեղ (իմբիր) բադյանի (աստղային անիս) 6 աստղիկ

Պատրաստումը – Բոլոր բաղադրիչները լցրեք կաթսան, դրեք ուժեղ կրակին, բայց նախքան եռալը կրակը թուլացրեք ու հինգ րոպե խառնեք: – Հինգ րոպե անց կրակից վերցրեք ու թողեք 10 րոպե թրմվի: – Այնուհետև հյութը քամեք ու տաք վիճակում մատուցեք:

– Այս հյութը կարելի է շշում փակել ու խմելու ցանկության դեպքում տաքացնել:

Պատրաստեց՝ Համլետ Մելիքյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *