ԿԱՐԵՎՈՐ
Search
10897793_824011777645309_6929742567847682721_n

«Աշտարակ-Կաթ» ` Սարի կաթի ուժը. կայացած ապրանքանիշ շուկայում

Աշտարակ-Կաթ» ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: Ընկերությունը շուրջ 20 տարի հանդիսանում է կաթնամթերքի շուկայի առաջատար: «Աշտարակ-Կաթ» ընկերության բարձրորակ մթերքը նպաստում է առողջ սերնդի ձևավորմանը, ինչը հաջորդ սերունդների առողջության գրավականն է:

Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից, արտադրում է կաթնամթերքի 50 և պաղպաղակի 45 տեսակ` իրենց ենթատեսակներով, ջեմեր և մուրաբաներ: «Աշտարակ-Կաթ» ընկերությունը համագործակցում է շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ: Տարեցտարի ավելանում է այդ տնտեսությունների թիվը` նպատակ ունենալով ձեռք բերել միայն թարմ, որակյալ և արժեքավոր կաթ: Ընկերությունը կաթը մթերում է Հայաստանի հեռավոր մարզերի 2000մ և ավելի բարձրության վրա գտնվող մարգահովիտներից: Ընկերության ողջ արտադրանքը երաշխավորվում է Հայկական Բժշկական Ասոցիացիայի կողմից, որի լոգոտիպը կարելի է տեսնել «Աշտարակ-Կաթ»-ի արտադրատեսականու պիտակների վրա:

«Աշտարակ-Կաթ» ընկերությունն իր արտադրանքի բարձր որակի համար ՀՀ Կառավարության կողմից արժանացել է «Որակի նշան» մրցանակի նախ 1998թ., իսկ հետո` 2004թ.: Այն մի քանի անգամ ճանաչվել է որպես Հայաստանի Հանրապետության Լավագույն կաթնամթերք արտադրող ընկերություն: Մոսկվայում կայացած PRODexpo ցուցահանդեսում էլ 2011 և 2015 թվականներին արժանացել է Որակի ոսկե մեդալի: «Աշտարակ-Կաթ» ընկերության համար առաջնային է երեխաների առողջությունը, այդ իսկ պատճառով ընկերությունը 2010 թվականին ներկայացրեց հատուկ երեխաների համար նախատեսված «Յոգու-Մոգու» առաջին ըմպելի և ուտելի յոգուրտների բրենդը Հայաստանում:

«Յոգու-Մոգու» յոգուրտները հարուստ են երեխաներին անհրաժեշտ կալցիումով և վիտամիններով: «Յոգու-Մոգուն» ոչ միայն համեղ յոգուրտ է, այլ նաև՝ զվարճալի խաղալիք:

«Կովիկ» բրենդը ցածր յուղայնությամբ կաթնամթերքի առաջին ամբողջական տեսականին է Հայաստանում: Շնորհիվ ցածր յուղայնության՝ այն ավելի հարուստ է սպիտակուցներով և կալցիումով:

Վերջինս նպաստում է օրգանիզմից անցանկալի ճարպերի հեռացմանը, ինչն էլ կանխարգելում է սրտանոթային հիվանդությունների զարգացումը: Այդ իսկ պատճառով էլ «Կովիկ» ապրանքանիշն առաջինը Հայաստանում ստացել է «Առողջ սիրտ» մակնշումը կրելու պատվավոր իրավունքը Հայկական Բժշկական Ասոցիացիայի կողմից:

Թարմ, անկրկնելի համերով “Mojo” յոգուրտը լիովին նոր բրենդ է երիտասարդ ու ակտիվ մարդկանց համար:

Երիտասա՞րդ ես, աշխատու՞մ ես առավոտից երեկո, խմու՞մ և ծխում ե՞ս, վարու՞մ ես անառողջ ապրելակերպ: “Mojo”-ն քեզ համար է: Ամեն օր լիցքավորվիր “Mojo” յոգուրտներով` քավելով մեղքերդ օրգանիզմիդ հանդեպ:

Կաթի մթերման շուկան

«Աշտարակ-Կաթ» ընկերությունը համագործակցում է շուրջ 6000 ֆերմերային տնտեսությունների հետ, որոնց թիվը տարեցտարի ավելանում է՝ նպատակ ունենալով ձեռք բերել թարմ, որակյալ և արժեքավոր կաթ:

Մթերման կետերն աչքի են ընկնում իրենց անթերի մաքրությամբ, լաբորատոր տեխնիկայի հագեցվածությամբ և որակյալ մասնագետների առկայությամբ: Ելնելով այն հանգամանքից, որ նոր կթած կաթի մեջ մոտ 2 ժամվա ընթացքում մանրէներ չեն զարգանում` ընկերությունը ստեղծել է այնպիսի համակարգ, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում կաթը հատուկ ժամանակակից լաբորատոր սարքավորումների միջոցով թեստավորել, սառեցնել և հավաքել նախապես ախտահանված տարաների մեջ: Մթերված հումքը հատուկ մասնագիտացված մեքենաներով տեղափոխվում է գործարան:

«Աշտարակ-Կաթ» ՓԲԸ ՀՀ,

Երևան 0069, Դրոյի 13

Հեռ.` +374 (10) 24 98 12/13

Ֆաքս` +374 (10) 24 54 30

Էլ. փոստարկղ` info@ashtarakkat.com

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *