Աչքի լույսի վերականգնման վերջին նորագույն տեխնոլոգիաները «Վ.Ավագյան» ԲԿ-ում

Հարցազրույց ակնաբույժ, միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանի հետ.

Արդեն շուրջ 15 տարի, Հայաստանում իրականացվում են էքզիմեր-լազերային վիրահատություններ՝ Լուսինե Համլետի Բեկիսկա – Թամազյանի անմիջական միջամտությամբ:

«Վ.Ավագյան» բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ եւ և Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի բժիշկ ակնաբույժ Լուսինե Համլետի Բեկիսկա-Թամազյանի աջակցությամբ Էքսիմեր լազերային վիրաբուժության այս տեսակը առաջին անգամ ներդրվեց հենց «Վ.Ավագյան» բժշկական կենտրոնում:

-Ունենալով տարիների մասնագիտական փորձ եւ լինելով ականավոր ակնաբույժ, պրոֆեսոր Համլեր Թամազյանի դուստրը, մասնագիտական ինչպիսի՞ հմտություններ եք նրանից ժառանգել:

-Նրանից ժառանգել եմ վճռականություն, ուղղամտություն, խղճովս առաջնորդվելու հատկանիշ եւ ռոմանտիզմ:

dscn4522

-Ակնաբուժական վիրահատական ինչպիսի՞ նորագույն եւ գերժամանակակից մեթոդներ են կիրառվում Ձեր անմիջական մասնակցությամբ եւ ինչքանո՞վ է նման վիրահատությունների արդյունավետությունը բարձր:

-2001թ-ից առաջին անգամ Հայաստանում հիմնադրվեց աչքի Էքսիմեր  լազերային կենտրոնը, որը 15 տարի է շարունակում է իր գործունեությունը:

Մենք կայացրեցինք Էքսիմեր լազերային վիրաբուժությունը Հայաստանում, չտապալեցինք: Ունենք բազմահազարանոց այցելուներ, ովքեր արդեն համարվում են լիարժեք առողջ: Էքսիմեր լազերային վիրահատությունները կատարվում են կարճատեսության, հեռատեսության եւ աստիգմատիզմի շտկման նպատակով:

Կատարվում են -1-ից մինչև -15 աստիճան կարճատեսության, + 1 + 6 հեռատեսության, մինչև 5 աստիճանի աստիգմատիզմի լազերային վիրահատություններ այն նորագույն եղանակով: Վիրահատություն չի իրականացվում միայն որոշ հակացուցումների դեպքում, օրինակ կերատոկոնուս հիվանդության դեպքում: Այս վիրահատության արդյունքում հիվանդը ազատվում է ակնոց կրելուց, կոնտակտային ոսպնյակից եւ տեսնում շրջակա աշխարհն իր բոլոր գույներով եւ անհատականությամբ:

Էքսիմեր  լազերային վիրահատություններն ունեն 3 հիմնական առավելություն. դրանք կանխատեսելի են, ապահով և հաշվարկելի: Էքսիմեր  լազերային վիրահատություններն ունենում են հետվիրահատական 1-2 օրյա շրջան, որի ընթացքում արագ վերականգնվում է տեսողությունը, և հիվանդը վերադառնում է իր սովորական առօրյային: Վիրահատությունների արդյունավետությունը բավական բարձր է: Գրեթե բոլոր վիրահատությունները դրական հանգուցալուծում են ունենում մեկանգամյա վիրահատության արդյունքում: Այս վիրահատսությունը, կարող եմ վստահեցնել, որ ամենանանվտանգ է: Այն թույլ է տալիս նախքան վիրահատությունը, հիվանդին ասել, թե տեսողությունը քանի տոկոսով կվերականգնվի: Բացառություն են կազմում մի քանի մասնավոր դեպքեր, որոնք շտկվում են երկրորդ վիրահատությունից հետո:

Էքսիմեր – լազերային վիրահատության ընթացքը 10 րոպե է, որն իրականացվում է տեղային զավազրկմամբ:

dscn4521

-Քրոսլինքինգ՝ եղջերաթաղանթի խաչաձեւ ամրացում ուլտրամանուշակագույն ճառագայթի օգնությամբ իրականացվող վիրահատությունը առաջին անգամ ներդրվել է <<Վ.Ավագյան>> բժշկական կենտրոնում: Կխոսե՞ք ձեր կողմից իրականացվող այս վիրահատության առավելությունների մասին:

-2009թ-ից նույնպես, Հայաստանում առաջինը մենք իրականացրեցինք քրոսլինքնինգը, որը կատարվում է անբուժելի հիվանդություն համարվող՝ կերատոկոնուսի դեպքում: Այն դեգեներատիվ փոփոխություն է, երբ սկսում է բարակել եղջերաթաղանթի հաստությունը՝ հանգեցնելով տեսողության վատթարացման: 4 աստիճանի դեպքում արդեն կատարվում է փոխպատվաստում: Կերոտոկոնուս հիվանդությունը, լայն տարածված է հին ազգերի՝ առավելապես հայերի և հրեաների շրջանում եւ կարող է գենետիկորեն սերնդե սերունդ փոխանցվել:

Այս հիվանդությունը բավական արագ է ընթանում երիատասարդների շրջանում, որի առաջացման պատճառները թերեւս անհայտ են: Քրոսլինքինգ վիրահատությունը տալիս է հնարավորություն պահպանել մեր եղած տեսողությունը, սակայն 90 տոկոսի դեպքում, երբ հիվանդությունը դեռ նոր է սկսվում, հնարավոր է ոչ միայն շտկել իրավիճակը այլեւ բարելավել տեսողությունը:

Որքան վաղ շրջանում իրականացվի վիրահատությունը, այնքան արդյունքներն ավելի տեսանելի կլինեն ու հուսադրող՝ նույնիսկ 100 տոկոս:

-Նախկինում շատ հայ քաղաքացիներ ստիպված էին լինում վիրահատություններ անելու համար արտերկիր մեկնել, սակայն այսօր միտումն այլ է, նույնիսկ օտարերկրյա կամ սփյուռքահայ քաղաքացիներն են գալիս Հայաստան վիրահատական միջամտություն ցուցաբերելու համար: Ինչի՞ արդյունքում հասանք նման ցուցանիշների:

– Հայաստանում ակնաբուժությունը միշտ եղել է բարձր մակարդակի վրա, եւ մենք փորձում ենք հետամուտ լինել նորագույն տեխնոլոգիաների եւ լազերային բոլոր տեսակի վիրահատական միջամտությունների ներդրմանը եւ կիրառմանը նաեւ մեր երկրում: Մեր ԲԿ-ն հագեցած է եվրոպական եւ ամերիկյան արտադրության բուժսարքավորումներով: Մեզ մոտ բնականաբար նվազ է ծառայությունների գնային սանդղակը՝ իսկ մասնագետներն՝ արհեստավարժ: Այնպիսի գներ են ձեւավորված, որոնք բխում են երկրի սոցալական եւ տնտեսական վիճակից: Եթե հարկի է լինում երկրորդ անգամ կատարել քրոսլինքինգի վիրահատություն, ապա այն կատարվում է անվճար:

dscn4519

Ինչպիսի՞ն է պացիենտների միջին տարիքային շեմը եւ առ այսօր որքա՞ն վիրահատություն է իրականացվել:

-Մեր պացիենտների տարիքային ստորին շեմը 18-ն է:Այսինքն հիմնականում գործ ունենք երիտասարդների հետ, ովքեր ունեն կարճատեսություն կամ հեռատեսություն: Իհարկե նրանք կարող են ակնոց կամ օպտիկական ոսպնյակներ կրել, լինել նորաձև և չբարդույթավորվել: Բայց միևնույն է վիրահատությունից հետո կյանքն առանց ակնոցի ավելի վառ և գունեղ է դառնում: Դա հենց իրենք պացիենտներն են խոստովանում: Եվ ամենամեծ գնահատականը մեր աշխատանքի այն է լինում, երբ վիրահատությունից ընդամենը 3 օր անց աշխատասենյակի դուռը բացում է գոհ ու երջանիկ ժպիտով նախկին պացիենտը: Վիրահատությունների աճը սեզոնային բնույթ է կրում, եւ վիրահատությունների թիվը գերազանցում է հատկապես ամռանը, թեեւ ձմռանը եսս հակացուցված չէ:

Ամսեկան նվազագունը 30-40 վիրահատություն է իրականացվում յուրաքանյուր կլինիկայում: Լազերային վիրաբուժության ներդրումից հետո, տարեց տարի, ավելանում են այս վիրահատություններից օգտվողների թիվը, ինչն անցավ է եւ անվտանգ:

Որն է տեսողության պահպանման Ձեր լավագույն բանաձեւը

-Աշխարհին նայենք բարի աչքերով. Աչքերը՝ լինելով հոգու հայելին, արտահայտում են մարդու հույզերը: Իսկ եթե կա օրգանական խնդիր, որը խոչընդտում է մարդուն պարզ տեսնել, ընկալել շրջակա միջավայրը, նա արդեն ունեննում է ներքին բարդույթներ: Շատ հիվանդներ տեսողության վերականգնումից հետո բոլորովին այլ կերպ են նայում կյանքին:

Հարցազրույցը պատրաստեց Երվանդ Մարեյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *