ԱՊՀ երկրների հայ համայնքներին ուղղված Սփյուռքի նախարարության գործունեությունը

ՀՀ սփյուռքի նախարարությունում գործում են 12 վարչութիւններ, որոնցից հինգը տարածաշրջանային են, «Հայերն այսօրը» իր ընթերցողներին ներկայացնում է բոլոր վարչութիւնների 2014 թուականի ընթացքում իրականացրած աշխատանքները։ Նախարարությունում գործող տարածաշրջանային վարչութիւններից է ԱՊՀ հայ համայնքների վարչութիւնը, պետ՝ Թեւոս Ներսիսյան։ Վարչությունը համակարգում է Հայաստանի Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Սինգապուրի, Հնդկաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Թաիլանդի, Ֆիլիպինների, Մալազիայի, Ինդոնեզիայի հայկական համայնքների մշտական կապը և գործակցությունը:

«ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակության» 2014թ. ծրագրի շրջանակներում՝ ԱՊՀ երկրների հայկական կրթօջախների, այդ թվում` մեկօրյա դպրոցների 25 ուսուցիչ մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի վերապատրաստման դասընթացներին, ԱՊՀ երկրների հայկական կրթօջախներին տրամադրվել է ռուսախոս և ուկ­րա­ինախոս հայերի միջավայ­րում հայագիտա­կան առարկաների ու­սուց­ման համար սփյուռքի հայ մասնագետ­նե­րի հեղինակած դասագրքեր`

– Կարինե Եսայան «Հանրագիտակ-այբբենարան»,

– Երազիկ Հարությունյան «Փոքր Մհեր»:

Ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Դոնի Ռոստովի «Հայազգ» մշակութա-լուսավորչական հիմնադրամին: Հիմնադրամը ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ընդլայնում է «Հայազգ» էլեկտրոնային հանրագիտարանի շտեմարանը և աշխատանքներ է տանում նյութերը հայերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներով թարգմանելու ուղղությամբ:

Աջակցություն է ցուցաբերվել ԱՊՀ երկրների հայկական համայնքներից երգի և պարի ինքնագործ 3 խմբի մասնակցությանը «Իմ Հայա­ս­տան» համահայկական փա­ռատոնին: Կոմիի Հարապետությունում հայկական մշակույթի օրերին նվիրված միջոցառումներին (ս.թ. հունիսի 9-11-ը) ՀՀ-ից մասնակցել է «Երևան» համույթը:

«Օտարերկրյա ներդրողների գործունեության իրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով դասախոսություն կարդալու նպատակով ս.թ. դեկտեմբերի 17-19-ը Մոսկվա է մեկնել ի.գ.դ., պրոֆեսոր Արմեն Եզեկյանը:

Աջակցություն է ցուցաբերվել տարածաշրջանի երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությանը Հայաստանում կազմակերպված համաժողովներին, կլոր սեղաններին և համահայկական այլ միջոցառումներին: Տարածաշրջանի հայկական համայնքների հիմնախնդիրների վերհանման, դրանց լուծման մեխանիզմների մշակման, Սփյուռքի նախարարության ծրագրերին մասնակցության շրջանակը մեծացնելու և տեղերում կազմակերպվող համայնքային միջոցառումներին մասնակցելու նպատակով ՀՀ ՍՆ ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Թ.Ներսիսյանը սեպտեմբերի 3-5-ը գործուղվել է Ստավրոպոլի երկրամասի Կուրսկի շրջանի Եդեսիա գյուղ, մասնակցելու տեղի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու 100-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը: Ուկրաինայի Կա­մենց-Պոդոլսկի քաղաքի հայ­կական եկեղեցին համայնքին վե­րա­դարձնելու առիթով կազմա­կերպ­­ված միջոցառմանը (ս.թ. հունիսի 26-28-ը) մասնակցել է ՀՀ ՍՆ 1 ներկայացուցիչ :

Ղրիմի հայկական համայնքի հրավերով հոկտեմբերի 27-31-ը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կ. Գևորգյանը մեկնել է Սիմֆերոպոլ պարի վարպետության դասեր անցկացնելու: Վարչություն է այցելել Ուկրաինայի Լուգանսկի և Դոնեցկի մարզերում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով Հայաստանում ապաստանած 37 ընտանիք (136 հոգի), որոնց աջակցություն ցուցաբերելու նպատակով գրություններ են ուղարկվել Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարություններ, «Վերադարձ Հայաստան» կազմակերպություն, Հայաստանի Կարմիր խաչի ընկերություն, «Առաքելություն Հայաստան» կազմակերպություն և այլ գերատեսչություններ:

Արդյունքում լուծվել են բժշկական, կրթական, աշխատանքի տեղավորման և այլ բնույթի մի շարք խնդիրներ: Հետևողական աշխատանք է կատարվել ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերին ԱՊՀ հայ համայնքների մասնակցության շրջանակը ընդլայնելու և նոր համայնքներ ընդգրկելու ուղղությամբ: Համալրվել և լրամշակվել է համայնքային 70 անձնագիր: Իրկուտսկի հայկական համայնքի հրավերով և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Սմբատ Լպուտյանը մասնակցել է Իրկուտսկ քաղաքում շախմատի տան բացման հանդիսությանը: Կազմակերպվել են տեսակոնֆերանսներ Բելառուսի (Մինսկ), Ուկրաինայի (Օդեսա) և ՌԴ-ի (Նովոսիբիրսկ) հայկական համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:

Միջին Ասիա

2014 թ. Ղազախստանում գրանցվել է համայնքային երկու նոր կազմակերպություն՝ «Ղազախստանի հայերի միություն» և «Մասիս» հանրապետական ընկերակցություն, որոնք դեկտեմբերի 7-ին Ալմաթի քաղաքում կազմակերպել էին Սպիտակի երկրաշարժի զոհերի հի­շատակի միջոցառում, որի ժամա­նակ հայկական համայնքն իր երախտագիտությունն է հայտնել 1988 թ. երկրաշարժի օրե­րին Հայաստանում մարդասիրական օգնու­թյուն ցուցաբերելու նպատակով Ղազախ­ս­տա­նից ժամանած բժշկասանիտարա­կան գնաց­քի նախաձեռնողներին և բուժանձնակազմի ակտիվ անդամներին, ովքեր աղետի ժամանակ մեր ժողովրդի կողքին էին և օգնու­թ­յան ձեռք են մեկնել նրան։

Սպիտակի երկրաշարժից 26 տարի անց «Ղազախստանե բժշկասանիտարական գնացքի 3 կազ­­մա­կեր­­պիչներ պարգևատրվեցին ՀՀ Նախագահի, 4-ը՝ ՀՀ Վարչապետի շնորհա­կալագրերով, նրանցից 13-ին հանձնվեց Սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար», 1-ին՝ Ոսկե մեդալ, 3-ը պարգևատրվեցին ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով, իսկ անձնակազմի 36 անդամների, ովքեր 1988 թ. երկրաշարժի օրերին շուրջ երկու տարի աղետի գոտում տարաբնույթ բարեգոր­ծական աշ­խատանքներ են իրա­կանացրել՝ մարդասիրական օգնություն ցուցա­բերելով տուժածներին, կազմա­կերպելով Սպիտակի և Գյումրու բուժ­սպասարկումը, հանձնվեցին Գյումրու և Սպիտակի քաղաքապետի պատվոգրեր։

Անցնող տարում Ղազախստանում կազմավորվել է նաև երիտասարդական կազմակերպություն՝ «Ղա­զախստանի հայկական երիտասարդական հիմնադրամ», որի նախաձեռնությամբ ապրիլի 12-ին Ալմաթի քաղաքում անցկացվել է «Խոսիր, և քեզ կլսեն» («Выскажись и будь услышан») թեմայով երիտասարդական համաժողով։ Այն ուղղված էր կազմա­կեր­պության գործունեության զարգացման, կայքէջի բարելավ­ման, հայկական հա­մայնքի ներքին քաղաքականության հարցերին։

Ակտիվացել է համագործակցությունը Չինաստանի հայկական համայնքի, մասնավորապես երիտասարդական թևի հետ։ 2014 թ. նոյեմբերի 30-ին Չինաստանում Հայկական ուսանողական միության և Հոն­կոնգի ու Չինաստանի հայկական համայնքների նախաձեռնությամբ կազմա­կերպ­­վել է հայ հետազոտողների և ուսանողների 1-ին առցանց գիտաժողով, որը նպատակ ուներ միավորելու Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսա­նող­ներին ու հետազոտողներին, կազմավորելու հայ չինագետների թիմ, որը Չի­նաս­տա­­նում կազմակերպվող գիտական տարբեր հարթակներում այսուհետ ներկայաց­նե­լու է հայ­կա­կան հետազոտությունները։

2014 թ. ապրիլին Սինգապուրի հայկական համայնքի միջոցներով Հայոց ցեղասպա­նու­թյան զոհերի հիշատակին նվիրված Խաչքար է տեղադրվել Սինգապուրի Սբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում։ Տարածաշրջանի երկրներից տարվա ընթացքում ունեցել ենք 31 այցելու։ Կազմակերպվել է տեսակոնֆերանս ՈՒզբեկստանի հայ համայնքի հետ։ Ղազախստան են գործուղվել նախարարության 4 աշխատակից, ինչպես նաև ՀՀ վաս­տակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը և երգիչ Արսեն Գրիգոր­յանը։

 «Հայերն այսօր»

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *