Ապրիլ 23-ին կլսվեն նաև Երուսաղեմի զանգերի ղողանջները

Ապրիլի 23-ին Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանից ուղիղ առցանց միացում է լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հետևելու համար անմեղ նահատակների սրբադասման արարողությանը, որին հաջորդելու է Սուրբ Հակոբ եկեղեցու և քույր եկեղեցիների զանգերի գուժկանի 100 զարկը: Այս մասին «Հայերն այսօր» պարբերականին տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը։

Սրբադասման արարողությունից հետո, Սուրբ Հակոբ եկեղեցում ժառանգավորաց վարժարանի սաների կատարմամբ կհնչեն «Սուրբ, Սուրբ» և «Հայր Մեր» շարականները: Դրան կհաջորդի Ջահերով երթը Սուրբ Հակոբ եկեղեցուց դեպի Նոր Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Երեկոյան տեղի կունենա «Շառլոտ» երգչախմբի համերգը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Համերգի ընթացքում կհնչեն հոգևոր և դասական ստեղծագործություններ: Կիրականցվի Ջահերով երթ և մոմովառություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձան:

Ապրիլի 24-ին օրը կսկսվի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվող Սուրբ և անմահ պատարագով: Պատարագից հետո հավաքվածները ծաղկեպսակ կզետեղեն Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ: Ապա տեղի կունենա հատուկ հուշահանդես Ժառանագավորաց վարժարանի բակում: Ներկաները բողոքի ցույցով կշարժվեն թուրքական դեսպանատան առջև և կհնչեցնեն իրենց պահանջատիրության կոչը:

Հատուկ միջեկեղեցական արարողություն կկազմակերպվի Սուրբ Հարության տաճարում՝ հոգևոր պետերի և դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ:

Վերջում Ժառանգավորաց վարժարանի արարաողությունների սրահում կկայանա հատուկ հուշահանդես:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *