Աջակցենք ՀՕՄ-ի «Ջավախքի» ծրագրին՝ պահպանելու հայեցի կրթությունն ու դաստիարակությունը

Հայ օգնության միության «Ջավախք» հիմնադրամի հանձնախումբը՝ լավատեղյակ լինելով Ջավախքի հայության ազգային դիմագիծի պահպանման ճիգերին եւ նախանձախնդրությանն, անում է ամեն ինչ նեցուկ լինելով ներդրված ջանքերին:

Վերջերս, հանձնախումբը իր աշխատանքները կենտրոնացրել է հայաշատ Ախալցխա քաղաքի շուրջ, ուր գործող հայ կենտրոնը, ցավոք այնքան փոքր է, որ ի զորու չէ հայ մատաղ սերնդին համախմբելու եւ մեր մայրենի լեզուն սովորեցնելու համար: Այսօր, հատկապես մեծաթիվ երեխաներ սպասում են իրենց հերթին, մասնակցելու համար մանկապարտեզի դասընթացներին, որոնք ապագա հայ երիտասարդի կազմավորման հիմքն են:

ՀՕՄ-ի «Ջավախք» հիմնադրամի հանձնախումբը, նախաձեռնել է աշխատանքներ Ախալցխայի կենտրոնի ընդարձակման ուղղությամբ, որպեսզի տեղացի երեխաները չզրկվեն հայեցի դաստիարակություն ստանալու հնարավորությունից: Խիստ կարեւոր է, որպեսզի կրթական այս ձեռնարկը հաջողությամբ պսակվի եւ մենք, Հայոց ցեղասպանության 100 ամյակի շեմին՝ հաղթանակի նոր էջ բացենք ժողովրդի տարեգրության մեջ:

Ձեր նվիրատվությունները կարող եք ուղարկել ՀՕՄ-ի «Ջավախք» հիմնադրամին:

ՀՕՄ-Ի Արեւմտյան ԱՄՆ-ի շրջանի «Ջավախք» հիմնադրամի հանձնախումբ

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *