Աջարիա հանգստի մեկնելը թանկանում է. մի շարք հյուրանոցներ բարձրացրել են ծառայությունների գները.

Ուրեկիից մինչև Սարպի ձգվող աջարական հանգստավայրերում ամառային ծովափնյա սեզոնն արդեն բացված է և գնալով զբոսաշրջիկների հոսքը ավելանում է: Հատկապես մեծ հոսք է սպասվում հուլիս-օգոստոս ամիսներին, երբ եղանակն այնտեղ առավել բարենպաստ է: Սակայն նախորդ տարիների համեմատ այս տարի գնային լուրջ բարձրացումներ են սպասվում: Ինչպես արդեն նկատվում է մի շարք հյուրանոցներ և սպասարկման այլ օբյեկտներ թանկացրել են մատուցվող ծառայությունների գները, և ինչպես հանգստացողների, այնպես էլ որոշ կազմակերպությունների մոնիթորինգի տվյալները հուշում են, որ գներն ավելի կբարձրանան, և ներկայում արձանագրված՝ նախորդ տարվա համեմատությամբ, մոտ 30-40% գնաճը կարող է հասնել մինչև 50-60%-ի: Տեղի իշխանություններից զբոսաշրջային ոլորտի պատասխանատուները նշում են, որ իրենք գնային քաղաքականության հարցում միջամտություն անելու իրավասություն չունեն, սակայն իրենց հերթին ձգտելու են օգնել ծառայություն մատուցող ընկերություններին բարելավել դրանց որակը: Հյուրանոցների ներկայացուցիչների խոսքով ևս, իրենք հիմնական շեշտը դնելու են, ծառայությունների բազմազանության և որակի մակարդակը բարձրացնելու վրա:

Մեկ բան հստակ է, որ հարմար գներով հայտնի աջարական ծովափնյա հանգիստը մոտ ապագայում կարող է փոխել իր այդ կարգավիճակը:
Ի դեպ զբոսաշրջիկների թվի ավելացումը նշված հանգստագոտում պայմանավորված է նաև ռուս-թուրքական լարվածությամբ, այն է. թուրքական ծավափնյա հանգստավայրերից հրաժարվող ռուս տուրիստների մի մասը, անշուշտ, իր նախընտրությունը կատարում է Բաթումիի օգտին, որտեղ նույն այդ զբոսաշրջիկներն, իրենց իսկ խոսքով, ավելի մատչելի և հարմարավետ հանգիստ են ակնկալում ստանալ:

Հ.Գ. Խնդիրն այն է, որ Աջարիայի ծովափնյա հանգիստը նախընտրող մեր հայրենակիցներն այս տարի ստիպված են լինելու հավելյալ գումար նախատեսել հանգստի մեկնելիս:

Ալիկ Էրոյանց

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *