ԿԱՐԵՎՈՐ
Search
dyun-sayat-nova

Առաջիկա օրերին ինչպիսի՞ն կլինի տեղումների ինտենսիվությունը.

Հունվարի 6-7-ին հանրապետության տարածքը կգտնվի արևմուտքից մոտեցող տաք ցիկլոնի ծայրամասերում։ Մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա թույլ ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք, իսկ ահա հունվարի 8-ին մենք կգտնվենք այդ ցիկլոնի կենտրոնում, ինչի արդյունքում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա:

 Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Հունվարի 6-7-ին Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի -3…-5, ցերեկը -1…+1 աստիճանի սահմաններում, իսկ ահա հունվարի 8-ին գիշերը սպասվում է -1…-3, ցերեկը 0…+2: Հատկապես ուժեղ կտաքանա Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Արարատյան դաշտում, ինչի արդյունքում այստեղ հունվարի 8-ին սպասվող տեղումները, հնարավոր է, որ լինեն թաց ձյան և անձրևի տեսքով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *