9d4c72e12a4a0a811892696116600fe1

Առաջին հարսանիքը Թալիշում՝ Քառօրյայից 2 տարի անց

Ապրիլյան քառօրյայից հետո, առաջին հասանիքը տոնեցին Թալիշում: Նորապսակները՝ Տիգրանն ու Լիլիթն էին, ովքեր միմյանց դեռ մանկուց են ճանաչում, նշանված էին, քառօրյայի պատճառով չկարողացան ավելի շուտ միություն ստեղծել: Տիգրանն, ով մասնագիտությամբ շինարար է , նպատակադրվել էր քառօրյայից հետո առաջինն՝ այստեղ հարսանիք կազմակերպել ու երազանքը դարձնել իրականություն: Սահմանի պռնկին զուռնա-դհոլով այր ու կին կարգվեցին: Նորակառույց հարսանյաց սրահից զույգը նորակառույց տուն գնաց:Տիգրան Պետրոսյանի և Լիլիթ Բիրուզյանի հարսանեկան արարողությունը կազմակերպվեց հանրապետության նախագահի անմիջական հովանավորությամբ:

Այսպես են ապրում թշնամու հենց քթի տակ՝ մի ձեռքով կռվում են, մյուսով քեֆ անում: Նույնիսկ ապրիլյան ամենալարված օրերին, խրամատներում, որոնք մի քանի մետր էին թշնամուց հեռու, հայ զինվորները երգում էին ու պարում: Երբ քարը քարին էին դնում եւ Թալիշը տեսքի էին բերում , մի կողմից թոզ ու փոշի էին բարձրացնում աշխատավորները, հարսանքավորները այս զույգի համատեղ կյանքի սկիզբն էին մեկնարկում: Մի կողմում շինարարություն էր ընթանում դպրոց է ու մանկապարտեզ է կառուցվում, մյուս կողմում նոր ընտանիք էր ձեւավորվում: Տիգրանը պատմեց, որ 2016-ի ապրիլից հետո իր և իր հարսնացուի ընտանիքները ստիպված էին ապաստանել Արցախի տարբեր բնակավայրերում`Ասկերանի և Մարտակերտի շրջաններում:

Վերջին մեկ տարում նա բնակվում է Թալիշում`արդեն իրենց հիմնական տանը, որը պատերազմից հետո են վերակառուցել: Այժմ բացի նրանից, որ ծառայում է ՊԲ զորամասերից մեկում, նաև ակտիվորեն ներգրավված է Թալիշի վերականգնմանը ուղղված շինարարական աշխատանքներում: Ասում է, որ մնալու է այստեղ ու կոչ անում մյուսներին եւս չլքել մնալ ու վերաբնակեցնել Թալիշը: Զույգերի ծնողները եւս ողջունում են զավակների՝ Թալիշում մնալու որոշումը, ուրախ են ու հպարտ, որ նրանցով սկիզբ է դրվելու Թալիշում վերաբնակվելու գաղափարը: Ապրիլյան պատերազմից հետո, թեպետ Թալիշում մնացել են միայն տղամարդիկ, բայց թալիշցիները համայնքից դուրս շարունակում են ապրել, ապրել և ընտանիքներ կազմել։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *