ԿԱՐԵՎՈՐ
Search
13689831_583646898482585_2044010270_n

<<Արևիկ>> առողջարան. լիարժեք հանգիստ ընկերական եւ ընտանեկան հանգստի համար

13706143_583646048482670_740869761_n - копия

Երեւանից շուրջ 80 կմ հեռավորության վրա գտնվող <<Արեւիկ>> առողջարանային կենտրոնը հիասքանչ վայր է ընտանեկան եւ ընկերական հանգստի անցկացման համար: Իր նպաստավոր աշխարհագրական դիրքի շնորհիվ մշտապես հաճելի եղանակը մի պահ մոռացնել է տալիս կապուտաչյա Սեւանի քամին ու երբեմնի մառախուղը: 8 հա տարածք զբաղեցնող առողջարանային համալիրն ունի մի քանի մասնաշենք, որոնք ամբողջովին վերանորոգված են, բացառությամբ միայն մեկ մասնաշենքի:

Առողջարանի սեփականատեր տնօրեն Վաղարշակ Գրիգորյանը մեզ հետ զրույցում, անկեղծացավ.<< 2004 թ-ին երբ առողջարանը գնեցինք Հայ կուրորտների վարչությունից, այն վատթար վիճակում էր, բացակայում էին տանիքները: Կարողացանք վերանորոգել ու պահպանել առողջարանի գործունեւությունն ու բարի ավանդույթները>>:13695236_510150762515619_36109197_n

13734754_510150679182294_750047208_n

13689339_583646478482627_429808210_n

Առողջարանի տարածքը անտառածածկ է՝ զով ու հիասքանչ հանգստի անցակցման համար: Օրական երեք անգամյա էկոլոգիապես անարատ սնունդը մատուցվում է՝ ելնելով հանգստացողների նախասիրություններից: Սնունդը մատուցվում է ընդարձակ ու լուսավոր ճաշարանում, իսկ հրամցվող կաթնամթերքն ու միսը հենց սեփականատիրոջ ֆերմայում են արտադրվում:

13689613_583646728482602_816035787_n

Օրական 300-350 հովեկ հնարավորություն է ստանում վայելել զով ամառն այս կապուտչյա Սեւանում: Հանգստյան տունն ունի 120 սենյակ, եւ կարողանում է սպասարկել մինչեւ 380 հովեկի: Գեղեցիկ ու զով հանգստն ուղեկցվում է այրեւայրուքով եւ էքստրեմալ հանգստի տեսակով: Ջրային հեծանիվերը, սկուտերներն ու մոտորանավակները ցանկացած պահի տրամադրվում է այցելուին՝ միաժամանակ ապահովելով դրանց անվտանգ ընթացքը:

13705278_510151202515575_1557354225_n

13705055_510151255848903_1479143059_n

Առողջարանի լողափը բավական մաքուր է եւ անվտանգ: Այստեղ շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում, կան տեղադրված անվտանգության ազդանշաններ: Վաղարշակ Գրիգորյանը նշում է, որ առողջարանում աշխատելու տարիներից սկսած առ այսօր որեւէ պատահար այս լողափում չի արձանագրվել, սակայն դրանով հանդերձ անվտանգ հանգստի ապահովման աշխատանքներն այստեղ երբեք չեն դադարում:

13713444_510151212515574_134040228_n

<<Արեւիկում>> հանգստի անցկացումը զուգորդվում է նաեւ առողջարանային պրոցեդուրաներով: Այցելուները, միաժամանակ ցանկության դեպքում օգտվում են բուժական որոշ ծառայություններից՝ ինգալյացիայից, ինպուլսային բուժումից, մերսումներից եւ այլն: Առողջարանում բուժաշխատակիցների շուրջօրյա առկայությունը հնարավորություն է տալիս հանգստացողներին մշտապես առողջ եւ անվտանգ զգալ:

13734591_510150805848948_1282041509_n

Պրոֆեսիոնալ բուժանձնակազմը սպասարկում է նաեւ հարակից հանգստավայրերում հանգստացողներին: Հանգիստն ու ժամանցը լիակատար դարձելու համար գործում է նաեւ խաղասրահ,  բիլիարդն ու սեղանի թենիսը մշտապես հասանել են հանգստացողների համար: Առողջարանն ունի իր մշտական այցելուները, ովքեր վերադառնում են հաջորդ տարի դարձյալ նույն վայրում հանդիպելու ակնկալիքով: Առողջարանում հանգստի թեժ սեզոնը մեկնարկում է հուլիսի 20-ից եւ տեւում մինչեւ օգոստոսի 20-ը:

13706333_510151055848923_2131502793_n

13714532_510151012515594_595584200_n

13695822_510151069182255_209730109_n

13689348_510150965848932_1026972856_n

13706184_510150945848934_1933573827_n

Որակյալ եւ արդյունավետ հանգիստն այս վայրում բավական մատչելի է: Առկա գնացուցակն, ըստ առողջարանի սեփականատիրոջ, սահմանվել է՝ ելնելով բնակչության սոցիալ-տնեսական պայմաններից: Մեկ անձի հանգիստը երեք անգամյա սնունդով եւ առողջարանային պրոցեդուրաներով արժե 9-10 հազար դրամ: Իսկ երեք տեղանոց մեկ համարը՝ 15 հազար դրամ: << Կարող եմ ասել, որ աշխատում ենք առանց շահույթի, այն բիզնես նպատակ չի հետապնդում: Այս առողջարանը պարզապես պահպանում ենք ՝ ի պատիվ ծովագյուղցիների: Նշեմ, որ մի բարի ավանդույթ եւս պահպանում ենք: Ճաշարանը միշտ բաց է լինում նորապսակների ամուսնական արարողությունը կազմակերպելու համար:

13713481_510150839182278_931221550_n

13706216_510151265848902_1941734863_n

13695777_510151279182234_2127042360_n

Տարվա բոլոր օրերին ցանկության դեպքում բացառապես անվճար այստեղ ամուսնական խնջույքներ են կազմակերպվում>>- ասում է Վաղարշակ Գրիոգորյանը: Հանգստացողների թվում քիչ չեն նաեւ սոցփաթեթներիի շահառուները: Սակայն ինչպես հարկ համարեց նշել Վաղարշակ Գրիգորյանը, ցանկալի կլիներ, որպեսզի շահառուները հանգստի անցկացման պայմանագրերը կնքերին անձամբ իրենց հետ, այլ ոչ թե տուրիստական ընկերությունների: Տուրիստական ընկերությունների գործունեությունը այս պարագայում արդյունավետ չէ եւ շահառուները գումարային առումով կորուստներ են կրում.

Անցկացրեք ձեր հանգիստը՝ Արեւիկ առողջարանում 

Գեղարքունիքի մարզ, Սևան լճափ, Սևան- Ճամբարակ ճանապարհահատվածի 8-րդ կմ:

Հեռ.՝ + 374261 6-09-49,+ 37498 05-88-18,+ 37494 20-46-63

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *